10:36 16.05.2022
Թալիբներն իրենց բանակ են հավաքագրել ավելի քան 130 հազար մարդու: Ինչպես հայտնում է TOLOnews հեռուստաալիքը, այդ մասին ասել է թալիբների կառավարությունում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էնայաթուլլահ Խավարեզմին։
«Ավելի քան 130,000 մարդ հավաքագրվել է (կանոնավոր բանակում), և այս գործընթացը կշարունակվի: Հավաքագրումն ավարտվելուց հետո աֆղանները կտեսնեն անկախ, լավ պատրաստված և նվիրված զինվորական անձնակազմ, որը կապահովի անվտանգությունը և կպաշտպանի աֆղանական հողերն ու սահմանները», – ասել է Խավարիզմին:
Ապրիլի 27-ին թալիբների կողմից պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Մոհամմադ Յակուբը հայտնել է, որ Աֆղանստանի նոր կանոնավոր բանակն ունի առնվազն 110 հազար մարդ։ Փետրվարի կեսերին Խավարեզմին խոսել էր նոր բանակի թվաքանակը մինչև 150000-ի հասցնելու իր մտադրության մասին՝ նշելով, որ թալիբները նախատեսում են մոբիլիզացնել մարտական փորձ ունեցող զինվորականներին, այդ թվում՝ նախկին ռեժիմին ծառայածներին:
Թալիբները լայնածավալ գործողություն սկսեցին Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց երկրից իր զինված ուժերը դուրս բերելու որոշման մասին։ 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբները առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց հանրապետությունը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ Աֆղանստանի տարածքում վերահսկողություն սահմանելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հաստատեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունը դեռևս ոչ մի երկիր չի ճանաչել։
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...