12:42 20.05.2022
«2022 թվականի փետրվարի 24-ի ժամը 04:00-ից մինչև 2022 թվականի մայիսի 18-ի կեսգիշեր (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն արձանագրել է Ուկրաինայում 8089 խաղաղ բնակիչների մահվան կամ վիրավորվելու դեպքեր. 3811 զոհ և 4278 վիրավոր»,- ասվում է հաղորդագրությունում։ Գրասենյակի տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածներում զոհվել է 1973, վիրավորվել՝ 1821 մարդ։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից վերահսկվող տարածքում զոհվել է 126, վիրավորվել՝ 502 մարդ։
Ուկրաինայի այլ շրջաններում, մասնավորապես՝ Կիևում, ինչպես նաև Չերկասի, Չեռնիգովի, Խարկովի, Խերսոնի, Կիևի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Ժիտոմիրի մարզերում զոհվել է 1712 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 1955-ը:
Հաղորդվում է, որ քաղաքացիական անձանց զոհվելու կամ վիրավորվելու պատճառն ազդեցության լայն տարածք ընդգրկող պայթուցիկ սարքերի, այդ թվում՝ ծանր հրետանու և բազմաթիվ հրթիռային կայանքների, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանք է:
«ՄԱԿ-ը կարծում է, որ իրական թվերը շատ ավելին են, քանի որ բազմաթիվ հաղորդումներ այն վայրերից, որտեղ նման միջադեպեր են տեղի ունեցել, դեռ պահանջում են լրացուցիչ հաստատում, նաև որոշ վայրերից, որտեղ մարտերը շարունակվում են, տեղեկություններ ստանալը հետաձգվում է», – ավելացրել են ՄԱԿ-ի գրասենյակից:
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...