Մոսկվան 963 ամերիկացիների համար փակում է մուտքը Ռուսաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+17.09 oC

Մոսկվան 963 ամերիկացիների համար փակում է մուտքը Ռուսաստան

17:31 21.05.2022

Մոսկվան, որպես պատասխան միջոցառում, արգելել է ԱՄՆ 963 քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Ցուցակում են հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Ցուցակում հայտնված անձանց մուտքը ՌԴ փակվում է մշտական հիմունքով:

Գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող թշնամական գործողությունները բումերանգի նման հարվածում են հենց ԱՄՆ-ին:

«Ռուսական հակապատժամիջոցները հարկադրված բնույթ են կրում և նպատակ ունեն ստիպել ամերիկյան իշխող ռեժիմին, որը փորձում է նեոգաղութային «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» պարտադրել աշխարհին, փոխել իր վարքագիծը՝ ճանաչելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները»,-հայտնել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան առճակատում չի փնտրում և բաց է ազնիվ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան մերժել է Արգենտինայի քննադատությունը թագավորության իշխանությունների հասցեին

17:20 04.05.2024

Իսպանիան մերժել է Արգենտինայի քննադատությունը թագավորության իշխանությունների հասցեին

Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժել է թագավորության իշխանությունների դեմ արված արտահայտությունները, ասված է Իսպանիայի ԱԳՆ կայքում Արգենտինայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ մերժելով Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի՝ «զրպարտչական և վիրավորական» հայտարարությունները, ով ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին անվանել էր «շատ վատ մարդ»։ Հայտարարության […] ...

ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

17:10 04.05.2024

ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

Արաբական Միացյալ Էմիրությունները մերժել է Եմենում և Իրաքում գտնվող թիրախներին հարվածելու համար Աբու Դաբիի «Ալ Դաֆրա» ավիաբազան օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։ Ամերիկյան հանդեսը, վկայակոչելով էմիրաթցի պաշտոնյային, նշել է, որ ԱՄԷ-ն սահմանափակումներ է կիրառել Իրաքում և Եմենում գտնվող թիրախների դեմ ԱՄՆ կործանիչների […] ...

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

16:49 04.05.2024

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

16:40 04.05.2024

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։ «Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Haber […] ...

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

16:20 04.05.2024

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը: Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են […] ...

Չինաստանը պատրաստ է խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ

16:09 04.05.2024

Չինաստանը պատրաստ է խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ

Չինաստանը պատրաստ է ամրապնդել քաղաքական փոխվստահությունը և խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը իսլամական երկրների հետ՝ պահպանելու ավանդական բարեկամությունը, ամրապնդելու քաղաքական փոխվստահությունը, խորացնելու պրագմատիկ համագործակցությունը և ընդլայնելու հումանիտար փոխանակումները», – գրել է Սի Ծինփինը Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովին ուղղված […] ...

BACK_TO_TOP