22:11 23.05.2022
Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել են ճապոնական երեք օբյեկտներից բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին հաջողությամբ հանձնելու մասին: Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ։
Նրա տվյալներով ՝ ուրանը Թենեսի և Հարավային Կարոլինա նահանգներ է տեղափոխվել մարտին, սակայն այդ մասին հայտարարել են միայն հիմա: Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ ուրանի տեղափոխումն իրականացվել է Մեծ Բրիտանիայի հետ սերտ համագործակցությամբ: ԱՄՆ-ում նյութը «կվերամշակվի մինչև ցածր հարստացված ուրան և/կամ կվերամշակվի, ինչը ընդմիշտ կնվազեցնի դրա օգտագործման ռիսկը ինքնաշեն միջուկային պայթուցիկ սարքի արտադրության համար», հավելել են գերատեսչությունում:
2018 թվականին ավտոմատ կերպով երկարացվել է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև համաձայնագիրը: Այն ստորագրվել է 1956 թվականին և այդ ժամանակից ի վեր բազմիցս երկարաձգվել է։ 1988-ին վերապահվել է, որ պայմանագիրը գործելու է հետագայում էլ այնքան ժամանակ, քանի դեռ դրա լուծարման մասին կողմերից մեկը չի հայտարարել։
Պայմանավորվածությունների շրջանակներում Ճապոնիան հնարավորություն է ստացել ինքնուրույն վերամշակել միջուկային վառելիքը և ուրանը հարստացնել իր տարածքում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում:
22:44 21.07.2025
Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվելՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...
22:36 21.07.2025
Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարարՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...