16:00 02.08.2018
Շիրակի մարզի 164 դպրոցներից 17-ը տարրականի, նույնքանն էլ հիմնական կրթություն իրականացնելու լիցենզիաներ չունի: Խոսքը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցներին, այսինքն՝ դպրոցներին լիցենզիա տրվել է շենքային, այլ ոչ ուսումնական գործընթաց իրականացնելու հնարավորությունները, պայմանները հաշվի առնելով: Գյուղական դպրոցները, որոնց շենքերը հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն, այդ իսկ պատճառով դուրս են մնացել լիցենզավորման գործընթացից:
Գյումրիի դպրոցները շենքային խնդիրներ չունեն, ունեն եռաստիճան կրթություն իրականացնելու լիցենզիա: Գյումրիի 20-րդ դպրոցում միջնակարգից հիմնական կրթակարգի անցումը բերել է աշակերտների թվի կրճատման, ըստ այդմ՝ ֆինանսների:
«Հիմնական կարգի մեջ ասվում է, որ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու համար պետք է տարածքում միակը լինի, իսկ մենք միակը չենք: Տարածքում միակը 8-րդ դպրոցն է, որը միջնակարգ է, միակն է տարածքում նաև 31-րդ դպրոցը, բայց հիմնական ծրագիր է իրականացնում, այսինքն՝ քարտեզագրումն է սխալ արված»,- ասել է Գյումրիի 20-րդ հիմնական դպրոցի տնօրենը:
Դպրոցը բոլոր պայմաններն ունի վերադառնալու միջնակարգի կարգավիճակի: Տնօրենը միջնակարգի վերադառնալու խնդրով դիմում է պատրաստում կրթության ու գիտության նախարարություն ուղարկելու համար: Այս անգամ ասում է՝ հնարավոր է պահանջը բավարարվի: Նախորդ տարիներին այդպես վարվել է 2-րդ ավագ դպրոցը և կարողացել է ավագ դպրոցում ընդունելություն կատարել 5-րդ դասարանից:
Այս դպրոցը քաղաքում միակը չէ, որ միայն անունով է ավագ: Սա միայն այն պատճառով չէ, որ Գյումրիում ավագ դպրոցները շատ են, տեղաբաշխումները՝ սխալ, այստեղ խնդիրը նաև աշակերտների թվի նվազումն է և աշակերտի թվով ֆինանսավորումը:
«Այո՛, շատ են դժգոհում երեխաների պակասի պատճառով, նաև կրթական համակարգի տեսանկյունից, որ ավագ դպրոցը չի արդարացնում իրեն և ես պետք է ասեմ, որ սա լուծվող և շատ երկար ուսումնասիրման խնդիր է, և այս պահին որևէ ավագ դպրոցի կարգավիճակի փոխելու մասին դեռ կոնկրետ լուծումներ չենք կարող առաջարկել»,- ասել է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:
Առայժմ ավագ դպրոցների վերանայում չի լինելու, զուտ ժամանակային առումով նոր ուսումնական տարեսկզբին ամեն ինչ խառնել չեն պատրաստվում: Հաջորդ տարվանից գուցե հնարավոր լինի Գյումրիի դպրոցների տարրակարգերի փոփոխություն կատարել:
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...