14:38 31.05.2022
2021 թ. համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, տեղեկացնում է ԱԺ կայքը։
«Համավարակից և Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թևակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով: Արդյունաբերությունը և շինարարությունը ևս աճել են՝ նպաստելով տնտեսական աճին: Մինչդեռ գյուղատնտեսության նվազումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա»,- նշել է ֆինանսների նախարարը:
Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ սպառման աճը կազմել է 3,7 տոկոս, արտահանումն աճել է 16,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10,9 տոկոսով:
Հաշվետու տարվա ընթացքում մի քանի անգամ վերանայվել են տնտեսական աճի կանխատեսումները, և փաստացի արձանագրվել է 5,7 տոկոս աճ: Ամբողջ տարվա ընթացքում եղել է գնաճային բարձր ֆոն: Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս. սա նաև այն գործոնն է, որը նկատվում է այս տարվա ընթացքում: «Գնաճն ամբողջ աշխարհում է եղել նկատելի թե՛ նախորդ տարվա ընթացքում, թե՛ այս տարվա»,- հավելել է նախարարը:
Աշխատանքի շուկան արձանագրել է դրական զարգացումներ, 2020 թ. համեմատությամբ՝ նկատելի է միջին աշխատավարձի աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Մասնավորապես, միջին աշխատավարձը 2021 թ. 7,6 տոկոսով ավելի բարձր է եղել 2020 թ. համեմատ:
ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 4,6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,8 տոկոսային կետով, իսկ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,3 տոկոս՝ նախորդ տարվա փաստացի արդյունքից նվազելով 3,2 տոկոսով:
Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 690 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 49 մլրդ դրամ: Արձանագրվել է 359,1 մլրդ դրամի պակասուրդ:
«Ծախսերի կատարողականը կազմել է 97,8 տոկոս, ըստ ճշտված պլանի՝ ունեցել ենք 359 մլրդ դեֆիցիտ ֆինանսավորելու ծրագիր, փաստացի 320 մլրդ դրամ է կազմել ներգրավված միջոցների հաշվին ֆինանսավորումը կամ դեֆիցիտը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 3 մլրդ 6 մլն դոլարի, դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրիլիոն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը 2 տրիլիոն 972 մլրդ և ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը պատասխանել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին:
«ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը՝ այստեղ:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...