15:20 31.05.2022
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Առաջարկվում է լիազորել կառավարությանը սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը:
Փոփոխություններով կկարգավորվի երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը: Կհստակեցվեն ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում: Կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար:
Հեղինակի հավաստմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի մատչելիությունը կարևորագույն խնդիրներից մեկն է: Առանց մատչելի տրանսպորտային միջոցների՝ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող իրենց լիարժեք մասնակցությունն ունենալ հասարակական կյանքում:
Կառավարության դիրքորոշումը դրական էր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջարկել է երկարաձգել օրենքի ուժի մեջ մտնելը, քանի որ տրանսպորտային միջոցներն ու ավտոկայարանները պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, կարևոր համարելով նախագծի ընդունումը, նշել է, որ այն դրական լուծում կտա նաև մարզերի ու համայնքների հաշմանդամություն ունեցող անձանց առկա խնդիրներին:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի հստակեցմամբ:
Պատգամավորը նշել է, որ Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը, այդ թվում` հաշմանդամության հիմքով, մյուս կողմից օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Նույն հոդվածը սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն օրենսգրքի 15-րդ գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
Հեղինակն առաջարկում է Աշխատանքային օրենսգիրքը hամապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին և բառապաշարին, ինչպես նաև սահմանել մատչելի աշխատատեղ և խելամիտ հարմարեցումներ ապահովելու իրավական հիմքեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ կառավարության ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, և համագործակցության արդյունքում օրինագիծը բարեփոխվել է:
Հարցերը քննարկվել և դրական եզրակացություն են ստացել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 31-ի արտահերթ նիստում:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...