15:55 31.05.2022
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելուն նպաստելու համար, սակայն բոլոր դեպքերում նրանից մերժում է ստացել:
Այնուհետև՝ 2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ.-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե և հանդիպել Վահագն Գևորգյանին: Վերը նշված պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու գործընթացին պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով նպաստելու համար Ս. Զ.-ն Վահագն Գևորգյանին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրելով ուսումնասիրել դրանք:
Վահագն Գևորգյանը, պարզելով, որ թղթապանակում առկա են ոչ թե փաստաթղթեր, այլ կաշառքի առարկա հանդիսացող գումար, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա` 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Կատարված անձնական խուզարկությամբ նշված գումարը հայտնաբերվել ու վերցվել է Ս. Զ.-ի մոտից:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ℹ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...