Խրտվիլակներ, հիվանդանոցային աթոռներ ու վիրահատարան. Gucci-ի «տարօրինակ» հավաքածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Խրտվիլակներ, հիվանդանոցային աթոռներ ու վիրահատարան. Gucci-ի «տարօրինակ» հավաքածուն

20:10 22.02.2018

Gucci-ի աշուն-ձմեռ-2018 հավաքածուի ցուցադրությունը դեռ երկար ժամանակ դաջված կմնա ոչ միայն հավաքածուի ցուցադրությանը ներկա գտնվող հանդիսատեսի, այլև ընթերցողի հիշողություններում:

Բանն այն է, որ համաշխարհային նորաձևության տունը մեր ժամանակների ամենատարօրինակ ցուցադրությունն է կազմակերպել նորաձևության սիրահարների համար, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ցուցադրության յուրօրինակությունն արտահայտվել է անգամ Միլանի ցուցադրության ցուցասրահի ձևավորման մեջ: Սրահ մտնողն առաջին իսկ պահից տպավորություն է ստանում, որ հիվանդանոց է մտել: Սրահում տեղադրված են եղել վիրահատությունների համար նախատեսված սեղաններ ու գործիքներ, այստեղ անգամ պատերն են հիվանդանոցներին բնորոշ կանաչ գույնով ներկված եղել, իսկ նստարաններն ունեցել են բուժհաստատությունների աթոռների տեսք:


Սրահում գտնվողներն առաջին ցնցումից չվերականգնված երկրորդ փորձությանն են ենթարկվել: Հատուկ այդ երեկոյի համար ընտրված ոչ պակաս յուրօրինակ երաժշտության ներքո սրահ են մտել նորաձևության տան մոդելները, սակայն ոչ այն արտաքինով, որով ներկաները սովոր էին տեսնել նրանց մշտական ցուցադրությունների ընթացքում:

Աղբյուրը հայտնում է, որ ցուցադրության ընթացքում հավաքածուն ներկայացնող առաջին մոդելը սրահ է դուրս եկել տղամարդու կոստյումով: Հավաքածուի յուրահատկությունն ավելի պատկերավոր նկարագրելու համար նշենք, որ այստեղ ներառված են եղել հագուստներ՝ պատրաստված ամենատարբեր կտորներից, անգամ ցուցադրվել են փոքր-ինչ սարսափեցնող ատրիբուտներ:

Հավաքածուի մի քանի նմուշների ներկայացման ժամանակ մոդելներն իրենց ձեռքին են պահել իրենց գլխի խրտվիլակը:

Նման ատրիբուտների շարքը լրացրել են նաև որոշ սողունների ու մի շարք կենդանիների խրտվիլակները, տղամարդկանց գլխաշորերն ու կանանց դեմքը փակող հատուկ գլխարկները:

Պակաս յուրօրինակ չեն եղել նաև մոդելների դիմահարդարումն ու սանրվածքը. նրանց մի մասը հյուրերին է ներկայացել մազերի տարօրինակ կտրվածքով, գունատ դեմքերով: Պատկերն ամբողջացրել է այս ամենին արձագանքող հանդիսատեսի դեմքի արտահայտությունը:

«Ես հասկանում եմ, որ որոշ մոդելներ ամեն բանի պատրաստ են ցուցադրության մասնակցելու համար, բայց սա պարզապես ծիծաղելի է»,- պարբերականը մեջբերում է թվիթերյան օգտատերերից մեկի գրառումը:


 

 

 

 

  

 

  

 

  

 

  

 

   

 

  

 

  

 

  

 

    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:00 21.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

20:50 21.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։   ...

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

20:42 21.07.2025

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

BACK_TO_TOP