14:12 06.06.2022
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:
Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարևորվել են ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետևողական կատարելագործումը, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը:
Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձևաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ և կառուցողական աշխատանքին:
ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համավարակից հետո հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ առցանց շփումներին և հանդիպել ավանդական եղանակով ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների և այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ:
Կարևորվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի և Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան:
Գործընկերները քննարկել են այսօր տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա և նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...
18:37 18.07.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆՍլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...
18:07 18.07.2025
Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...