ԱԳ նախարարն անդրադարձավ գերիների վերադարձի խնդրի ուղղությամբ միջազգային հարթակներում տարված աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱԳ նախարարն անդրադարձավ գերիների վերադարձի խնդրի ուղղությամբ միջազգային հարթակներում տարված աշխատանքներին

15:57 06.06.2022

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը նաև նախորդ տարի բարձրաձայնվել է միջազգային տարբեր հարթակներում, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների կողմից արվել են հայտարարություններ գերիների վերադարձի կոչով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տարված աշխատանքները ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Շարունակվել են աշխատանքները Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, պետությունների ղեկավարներին, խորհրդականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և փորձագետներին խնդրի ներկայացման ուղղությամբ՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ: Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,- ասաց Միրզոյանը:

Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում: ԱԳ նախարարը վստահեցնում է, որ ՀՀ մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել են և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում: Արդյունքում խոշտանգումների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող, բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի նախագահող և արտադատական արագացված մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողներ հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղ. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն» խորագրով հայտարարությամբ:

Նախարարի խոսքերով՝ ԵՄ շրջանակում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրը բարձրացվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի պատգամավորների կողմից: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ռազմագերիների վերադարձի հարցը ներառվել է վեհաժողովի մոնիթորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևում՝ կոչ անելով անհապաղ իրականացնել ռազմագերիների և մարմինների փոխանակումը: ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որտեղ, վկայակոչելով ՄԻԵԴ ձևակերպումները Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, հորդորել է Ադրբեջանին նրանց վերադարձնել հայրենիք:

Միրզոյանը հիշեցրեց նաև, որ Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ և ԼՂ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն: Հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման, վերադարձի կոչ անող բանաձև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

18:44 18.07.2025

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

18:30 18.07.2025

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

18:22 18.07.2025

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...

Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին

18:14 18.07.2025

Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին

Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...

Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթ

18:07 18.07.2025

Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

BACK_TO_TOP