22:45 06.06.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի դատախազությունից, քրեական գործի մինչդատական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021թ. հուլիսի 15-ին ԱՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սահմանային դարձած Մաճկալաշեն համայնքում զոհված, մահացած, անհայտ բացակայող համարվող անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամություն ձեռք բերած, տեղահանված, ինչպես նաև բազմազավակ ու սոցիալապես անապահով անձանց համար աշխատատեղեր ստեղծելու և սոցիալական բարեկեցության մակարդակը բարելավելու նպատակով նույն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու ծրագիրը հաստատելու վերաբերյալ որոշում, որի 2-րդ կետի 2-րդ ենթակետով ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների պատասխանատու է ճանաչվել «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրենի (մինչ այդ կնքված համագործակցության հուշագրի հիման վրա):
«Հիշյալ ընկերության տնօրենը, շահադիտական շարժառիթով հափշտակություն կատարելու մտադրությամբ, թռչնաբուծարանի համար 120 օրեկան «Լոման Բրաուն» ցեղատեսակի հավեր ձեռք բերելու և թռչնաֆաբրիկայի բնականոն գործունեությունն ապահովելու պատրվակով, պետության անունից հանդես եկող պաշտոնատար անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, հավերը նախապես ներկրելու և գումարը կանխավճարի տեսքով ստանալու անհրաժեշտության ներկայացմամբ պետությունից ստացել է 52.500.000 դրամ գումար, որը «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո, շինանյութերի ու հատուկ սարքավորումների մատակարարման պարտականության ստանձնման տեսքով բանավոր կարգով անձամբ ներգրավված լինելով թռչնաֆաբրիկայի կառուցման աշխատանքներին, ստեղծել է շինարարական ու այլ աշխատանքներն ավարտին հասցնելու արհեստական խոչընդոտներ և նախատեսված հավերը մատակարարելու պարտավորությունից ազատվելու նպատակով գրություններ է ուղարկել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն այն մասին, որ «թռչնաֆաբրիկան նախատեսված ժամկետում չավարտելու պատճառով հիշյալ գումարով ձեռք բերված 15.000 թև հավերից 7.500-ը վաճառվել է մնացածի պահպանման ծախսերը հոգալու համար, արձանագրվել է 45-50 թև հավի անկում, մնացած հավերի պահպանման ծախսը օրական ավելանում է 370.000 դրամով, 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ արդեն հաշվարկվել է 19.987.500 դրամի վնաս»՝ այդպիսով ձևավորելով պետության հանդեպ որևէ պարտավորություն չունենալու կեղծ հիմքեր:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերության տնօրենը նախաքննական մարմնի որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար: Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հիշյալ գործով «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերության տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո նկարագրված դեպքի առնչությամբ հրապարկվել են տարբեր գնահատականներ, շոշափվել են Արցախի Հանրապետության նախագահի, այլ պաշտոնատար անձանց անուններ, ներկայացվել են քրեական հետապնդման մտացածին շարժառիթներ, հնչել է հավերը մատակարարելու վերաբերյալ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից «ՆԱՎԱՍԱՐԴ-ԱԳՐՈ» ՍՊ ընկերությանը պահանջ ներկայացված չլինելու մասին հայտարարություն: Իրականում, հիշյալ հայտարարություններն ընդամենը հետապնդում են նախաքննական մարմնի վրա ճնշում գործադրելու նպատակ և դրանց բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում:
ԱՀ իրավապահ մարմինները հետևողական պայքար են տանում պետական միջոցների փոշիացման, հափշտակության ցանկացած դեպքի կապակցությամբ, դրանց առնչությամբ իրականացվում են ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված քննչական և դատավարական այլ գործողություններ: Քննարկվող դեպքում որպես մեղադրյալ ներգրավված անձը իր ցուցմունքով չէր ընդունել պետությունից ստացված 52.500.000 դրամի դիմաց պարտավորված հավերը մատակարարելու պարտավորությունը, ավելին, պնդել է պետության կողմից իրեն հավելյալ գումար վճարելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ քրեական հետապնդման մարմինը պատրաստ է քննարկելու պաշտպանության կողմի ներկայացրած ցանկացած միջնորդություն կամ փաստարկ:
Հարկ է նշել, որ ներկայացվող քրեական գործով նախաքննության առարկան ուղղակիորեն առնչվում է 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհեր տված ու պատերազմի հետևանքով սահմանային դարձած Մաճկալաշեն համայնքի կարիքավոր բնակիչների զբաղվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկված պետական ծրագրին, և այդ ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ քրեական հետապնդման մարմինների գործողություններն այլ երանգներով ներկայացնելը կամ դրանց այլ գնահատականներ տալը, մեղմ ասած, ճիշտ ու արդարացի չէ, իսկ նման պնդումներն ամբողջությամբ բացահայտում են դրանց իրական «նպատակը»»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...
18:07 18.07.2025
Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
17:55 18.07.2025
Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ […] ...