Մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ

21:18 13.06.2022

Կառավարության աջակցությամբ մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ
ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ:

Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև հուշագիր է ստորագրվել՝ հետագա համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մանրահատակի և երկու ցուցատախտակի գնման գործընթացը 8-10 ամիս է տևել:. «Հայտարարվեց գնում, որի ամբողջ ընթացքն օրենքի սահմանում անցկացնելուց հետո հնարավորություն ստացանք ձեռք բերել այս բարձրակարգ գույքը: Այդ ժամանակ մեր առաջնային խնդիրը որակն էր: Կարողացանք ձեռք բերել ամենաբարձր չափանիշներին համապատասխան հատակ, որի վրա կարելի է անգամ աշխարհի առաջնություններ անցկացնել այս մարզաձևերից»,- նշել է Կարեն Գիլոյանը` շեշտելով, որ աշխատանքների կազմակերպման գործում մեծ է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դերկատարությունը:

Կարեն Գիլոյանն ընդգծմամբ՝ ունենալով նմանօրինակ մարզահամերգային համալիր, դահլիճ և ենթակառուցվածքներ՝ այստեղ խաղային մարզաձևերից միջազգային բարձր կարգի մրցումներ չանցկացնելն իսկապես մեծ բացթողում էր. «Հիմա այստեղ կարող ենք նաև խաղային ձևերի մեծ մրցումներ անցկացնել: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուց հետո արդեն զարկ կտանք խաղային ձևերին: Խաղային ձևերը զարգացնելու այլ ճանապարհ չկա: Պետք է այստեղ խաղանք, այստեղ ուժեղանանք, որպեսզի դրսում անենք այն, ինչ մեզանից սպասում է մարզասերը»:

Նշենք, որ հունիսի 23-26-ը Երևանում կկայանա SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի և ԱՄՆ-ի թիմերը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության կազմի անդամ Վահագն Հարությունյանի խոսքով՝ նոր մանրահատակն իսկական շքեղություն է հայկական սպորտի համար.

«Նոր տեղադրված հատակն առաջինը մենք ենք փորձարկելու, բայց համալիրը մեզ համար արդեն հարազատ վայր է դարձել, այստեղ մեկ ամբողջ մրցաշրջան ենք անցկացրել ու կարելի է ասել՝ այդ առումով առաջամարտիկներից ենք եղել»,- ասել է Վահագն Հարությունյանը:

Այսուհետ տնային հանդիպումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Հավանական է անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերը Երևանում անցկացնելը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ևս փաստում է, որ մինչև հիմա իրենց միակ խնդիրը հենց մանրահատակի հետ էր կապված.

«Հայաստանի ֆուտզալի հավաքականն այսուհետ կխաղա մարզահամերգային համալիրի այս դահլիճում: Շատ շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանն ու մարզահամերգային համալիրի տնօրինությանը»,- նշել է է Արմեն Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ հուլիսի 7-ին կայանալիք վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կարող է միևնույն խմբում հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:

«Միջազգային կառույցները թույլ չէին տալիս Երևանում հանդիպում անցկացնել, քանի որ մենք այսպիսի դահլիճ չունեինք: Հիմա ունենք ու հանգիստ կարող ենք հյուրընկալել աշխարհի ցանկացած երկրի: Մինչ այս միակ խնդիրը կապված էր դահլիճի հետ: Հիմա այդ խնդիրը լուծված է ու մենք, վստահ եմ, պատրաստ կլինենք հասնելու ամենամեծ նպատակներին: Այժմ վերջին ճշտումներն ենք անում, քանի որ տեխնիկական որոշ հարցեր դեռ կան: ՈՒԵՖԱ-ի համապատասխան ներկայացուցիչների կհրավիրենք Հայաստան, որպեսզի գնահատեն դահլիճը: Կարծում եմ՝ ամբողջովին կհամապատասխանի պահանջվող չափանիշներին»,- համոզմունք է հայտնել Արմեն Նիկողոսյանը:

Քննարկվում է նաև Երևանում խաղային մյուս մարզաձևերից միջազգային մրցաշարեր անցկացնելու հարցը: Մասնավորապես, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է նախատեսվում անցկացնել 2025 թվականի Եվրոպայի վոլեյբոլի մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

19:37 17.07.2025

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Գործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է  Iași Open-ում

19:32 17.07.2025

Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...

BACK_TO_TOP