13:39 14.06.2022
ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկած օրենսդրական կարգավորումը պայմանավորված է մեր երկրում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումները ներառական և մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղևորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:
Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Կառավարությունը: Գործադիրի որոշմամբ սահմանվել է, որ մրցույթներին ներկայացվող կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը կազմում է ընդհանուր քանակի առնվազն տասը տոկոսը: Զարուհի Բաթոյանի գնահատմամբ՝ այս պայմանը չի բխում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Պատգամավորը հավելել է, որ առկա կարգավորմամբ բավարար հնարավորություններ չեն ստեղծվում մատչելի տրանսպորտային փոխադրումների համար:
Առաջարկվում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում: Կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար, ինչպես նաև մատչելիության պարտադիր պահանջ մինչև այս օրենքի ուժի մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:
Ներկայացնելով ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները ևս մեկ քայլ են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և նրանց կյանքի որակը բարելավելու ճանապարհին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ևս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում կարևորել է նախաձեռնության ընդունումը:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են ԱԺ հունիսի 14-ի նիստում:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...