15:13 14.06.2022
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը խորհրդարանը քննարկել է հունիսի 14-ի նիստում:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ 2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն 565 հազար դրամ, իսկ 112 մլն 981 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:
Նշվել է, որ փաստաթղթում արտացոլված են մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը, նաև լուծարման գործընթացի և դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում` մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք ինչ քայլեր են ձեռնարկվում մեր երկրում հանրային սեփականություն հանդիսացող պետական գույքի կառավարման բարելավման համակարգի ներդրման ուղղությամբ:
Առնակ Ավետիսյանի խոսքերով՝ պետական գույքի կառավարման ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, ոչ արդյունավետ կառավարման երևույթներ: Իրավիճակի բարելավման ուղղությամբ 2018 թ. սկսած իրականացվել են մի շարք քայլեր, որոնք ունեցել են դրական արդյունք, ընդգծել է զեկուցողը: «Ընդունվել է պետական գույքի կառավարման նոր հայեցակարգ, որը մենք այս տարի կբարելավենք, կներդնենք պետական գույքի կառավարման, օտարման, մասնավորեցման ավելի ճկուն մեխանիզմներ: Նաև Կառավարության ծրագրով առաջին անգամ սահմանվել են ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասով հստակ միջոցառումներ և ցուցանիշներ»,- ասել է Առնակ Ավետիսյանը:
Պատգամավոր Արեն Մկրտչյանը փորձել է զեկուցողից պարզել, թե ինչ ընթացքում է գտնվում Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան հիմնելու նպատակով ներդրողի կողմից պետական գույք հանդիսացող շենքի ձեռքբերման հայտը:
Պատասխանելով պատգամավորին՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ծրագրի վերաբերյալ առկա է Կառավարության որոշման նախագիծ, որն առաջիկայում կհաստատվի: Զեկուցողի խոսքերով՝ պետական գույքը կօտարվի մրցույթային եղանակով: «Մենք հնարավորություն կունենանք իրականացնելու վերահսկողություն կատարվելիք ներդրումային պարտավորությունների վրա և ապահովելու ծրագրի իրականացումը»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ տարեսկզբից սկսած՝ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում տարբեր տնտեսվարողների կողմից առկա է շուրջ 10 մլրդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...