Երաշխիք եւ իրավունք կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Երաշխիք եւ իրավունք կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար

13:05 14.06.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները պաշտպանելուն, իրավական հիմքերի հստակեցմանը, ներպետական օրենսդրության ներդաշնակության անհրաժեշտությանը միտված օրենդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Հեղինակի խոսքով՝ այն բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած երկրի պարտավորություններից:

2021 թ. հունիսի 4-ին ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է խելամիտ հարմարեցումների տրամադրումը: Ըստ այդ կարգավորման՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ երկխոսության միջոցով:

Պատգամավորը նշել է, որ Աշխատանքային օրենսգրքում բացակայում են այնպիսի երաշխիքներ, որոնք սահմանում են խելամիտ հարմարեցումների տրամադրման մեխանիզմներ նաեւ այն պարագայում, երբ աշխատողն աշխատանքի ընթացքում է ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ: Ուստի, առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանել, որ աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով: Կազմակերպությունների պարտավորություններում առաջարկվում է ամրագրել աշխատողների տեղահանման պլանի առկայություն՝ կազմված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա. սա անհրաժեշտ է հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում :

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ՝ սրանք հիմնական մեխանիզմներ են, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային իրավունքների իրացումը :

«Հաշմանդամությունն ինքնին չի կարող դիտվել որպես աշխատանքից ազատման հիմք, եւ կարգավորումը միտված է նրան, որպեսզի եւս մեկ անգամ երաշխիք եւ իրավունք տրամադրվի հաշմանդամություն ունեցող անձին աշխատատեղի հարմարեցման համար դիմելու գործատուին, եւ վերջինս դա ընդունի որպես օրենսդրորեն իր վրա դրված պարտականություն»,- նշել է նա: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ նախագիծը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն, ուստի եւ կոչ է արել կողմ քվեարկել:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի առաջին տարբերակի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ եւ դիտարկումներ, որոնց հիման վրա հեղինակը կատարել է համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Փոխնախարարի խոսքով՝ օրինագիծը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ընդլայնելուն եւ աշխատանքային իրավունքները իրացնելուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

19:37 17.07.2025

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Գործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...

BACK_TO_TOP