Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1,4 հազարը. ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1,4 հազարը. ՄԱԿ

18:53 23.06.2022

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ, ավելի քան 1,4 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Աֆղանստանում հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ռամիզ Ալաքբարովը։

«Վերջին տեղեկությունների համաձայն՝ հաստատվել է, որ մոտ 800 մարդ զոհվել է, ավելի քան 1400-ը վիրավորվել են, նրանցից շատերը ծանր վիճակում են, մի քանի հազար տներ են ավերվել և վնասվել»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Ալաքբարովը նշել է, որ փրկարարական գործողությունները շարունակվում են։ Նրա խոսքերով՝ կանխատեսվում է, որ զոհերի թիվը կավելանա։

Աֆղանստանի արևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում հունիսի 22-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հեռավորության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

15:51 23.05.2025

Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ […] ...

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

15:40 23.05.2025

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

15:32 23.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

15:20 23.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Երևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

15:08 23.05.2025

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...

SHANTNEWS

15:00 23.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP