19:30 27.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։
Դեռևս մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման՝ մասնավորապես ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարների, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտրոնացված կառավարումից դուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ։
Նախարարը բարձր է գնահատել կատարված աշխատանքը, ՀԲ-ի տեսլականը՝ առկա խնդիրները լուծման վերաբերյալ։
Նախարարը ընդգծել է, որ որոշ հստակեցնումներից հետո արդեն հնարավոր կլինի անցնել գործնական քննարկման։
08:25 07.05.2025
Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...