21:40 04.08.2018
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել է, որ իր պաշտպանյանը պատասխան հայց է ներկայացրել ընդդեմ իր կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի՝ առաջարկելով գույքը հավասարապես բաժանել, հաղորդում է РИА «Новости-ն:
«Նախ՝ խնդրում ենք չեղյալ համարել ամուսնությունը: Ստեպանենկոյի հայցը ճիշտ չի ձևակերպված. փաստաթղթում նա խնդրել է ամուսնալուծվել և բաժանել գույքը, բայց նկարագրողական մասում չափից շատ է խոսում սեփականության բաժանման մասին և մոռանում ամուսնալուծության մասին: Բացի այդ, մենք առաջարկել ենք գույքը բաժանել հավասարապես, և ոչ այնպես, ինչպես ներկայացված է հայցում»,- ասել է Ժորինը:
Նա նաև նշել է, որ Ստեպանենկոյի ներկայացված դատական հայցում ասվում է վերջինիս փոխանցել սեփականության մեծ մասը: Ըստ Ժորինի՝ դատարանը պատասխան հայցը կքննի օգոստոսի 6-ին: Փաստաբանը հայտարարել է, որ ակնկալում է երկու հայցերի միաժամանակյա քննարկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ելենա Ստեպանենկոն մտադիր է ամուսնալուծությունից հետո 1.2 մլրդ ռուբլի ստանալ Եվգենի Պետրոսյանից:
09:40 14.05.2025
Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար09:29 14.05.2025
2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...
09:25 14.05.2025
Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքներըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...
09:20 14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...