Ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն բյուրոյի տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն բյուրոյի տնօրենին

17:45 26.07.2022

Հուլիսի 26-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովին։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը կարևորեց ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշեց նաև կոորդինացիոն Բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների միջև ավելի է զարգանում։

Օլեգ Կոնովալովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ Բյուրոյի կատարած աշխատանքներին և անելիքներին։
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է, Օլեգ Կոնովալովը Վահե Ղազարյանին ներկայացրեց առաջիկայում կայանալիք խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, փաստաթղթերի շրջանակն ու քննարկվելիք հարցերի մանրամասներ։

Կողմերը խոսեցին նաև համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, հետախուզվողների հայտնաբերման մասին և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

10:25 23.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

10:17 23.05.2025

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

Հաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

10:00 23.05.2025

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

09:55 23.05.2025

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

09:50 23.05.2025

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

09:46 23.05.2025

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...

BACK_TO_TOP