19:15 25.08.2022
Եվրոգոտին մտել է «ծանր» ռեցեսիայի մեջ, որը կտևի մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել են UBS Group AG-ի տնտեսագետները, գրում է Bloomberg-ը։
Տնտեսության դանդաղումը պայմանավորված է էներգակիրների գների աճով։ Տնտեսագետները կանխատեսում են, որ 19 երկրներ երրորդ եռամսյակում անկում կգրանցեն 0,1%-ով, իսկ չորրորդում՝ 0,2%-ով։
2023 թվականին տնտեսության աճը կանխատեսվում է ընդամենը 0,8 տոկոսով։
«Էներգիակիրների գների զգալի աճի ֆոնին ենթադրվում հետագայում ճնշում տնային տնտեսությունների սպառման և հիմնական ներդրումների վրա, մենք այժմ կամխատեսում ենք, որ եվրոգոտին կբախվի տեխնիկական ռեցեսիայի», -հայտարարել են UBS-ի տնտեսագետները՝ Ռայնհարդ Քլուզի գլխավորությամբ:
Փորձագետները մտավախություն ունեն էլեկտրաէներգիայի սպառման նկատմամբ վերահսկողության սահմանումից։ Այս դեպքում տնտեսությանը հասցված վնասը շատ ավելի մեծ կլինի։
15:19 16.05.2025
Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՌուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...
15:15 16.05.2025
Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողիՄայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:05 16.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...
14:57 16.05.2025
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...
14:50 16.05.2025
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...