19:25 27.08.2022
«Իրկուտսկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներից մեկին հեռացրել է մարզումներից այն բանի համար, որ վերջինս մատնահարդարում է արել։ Խաղերից մեկի ժամանակ նա եղունգները վարդագույն է ներկել։
Ակումբի ղեկավարությանը սա դուր չի եկել, նրանք ֆուտբոլիստին խնդրել են հեռացնել եղունգների լաքը, սակայն վերջինս հրաժարվել է։ Հաղորդում է ArmSport.am-ը։
«Պարզապես որոշեցի ներկել եղունգներս։ Ինչո՞ւ ոչ։ Սա գել-լաք է, և բոլորովին չի նշանակում, թե ես այլ կողմնորոշում ունեմ։ Պարզապես ինքնաարտահայտման միջոց է։
Զանգահարեց մարզիչն ու ասաց, որ կա՛մ ես մաքրում եմ եղունգներս, կա՛մ ինձ հեռացնում են թիմից։ Ես , իհարկե, սպասում էի քննադատության, բայց չէի սպասում, որ ամեն ինչ կհասնի նրան, որ ինձ կհեռացնեն։ Ես հրաժարվեցի մաքրել եղունգներս։ Ինձ համար դա սկզբունքի հարց է։ Լավ, եթե ինձ հետ երկխոսություն վարեին, ես կմտածեի, կկշռադատեի, բայց իմ առջև վերջնագիր դրեցին։ Իմ արտաքին տեսքը ոչ մի կերպ չի անդրադառնում իմ աշխատանքի որակի վրա։ Դժգոհում են իմ եղունգներից, բայց չե՞ն տեսնում, թե ես որքան եմ մարզվում և աշխատում։ Այդպես չի կարելի»,- ասել է ֆուտբոլիստը։
19:14 23.05.2025
Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվելԵրևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...
19:09 23.05.2025
Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...
19:05 23.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...
19:00 23.05.2025
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեցՄայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...
18:58 23.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ ՓաշինյանԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...