Գյումրիում նշել են երիտասարդների միջազգային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Գյումրիում նշել են երիտասարդների միջազգային օրը

19:15 11.08.2018

Գյումրիում արդեն չորրորդ անգամ նշում են երիտասարդների միջազգային օրը։ Այն երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օրն է։

Միջոցառումների շարքը սկսվեց Գյումրիի Շառլ Անզնավուրի անվան հրապարակից՝ հեծանվաերթով՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացման նպատակով։

Թատերական հրապարակում տեղադրված տեղեկատվական տաղավարում էլ Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցները երիտասարդներին ներկայացրեցին «Էրազմուս+» ծրագիրն ու խոսեցին այն հնարավորությունների մասին, որն ընձեռում է ծրագիրը երիտասարդներին։

Միջոցառումների շրջանակներում, Գյումրիում առաջին անգամ կազմակերպվեց գունային փառատոն՝ «COLOR FEST GYUMRI»։ Երիտասարդների օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի բացօթյա համերգով։ Համերգային ծրագրով հանդես կգան երաժշտական տարբեր խմբեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ ԵՄ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու

16:13 13.08.2025

Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ ԵՄ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նա և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ օնլայն ձևաչափով կմասնակցեն Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե. Նովոստի» հեռուստաալիքը: Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նախատեսում է նախ կապ հաստատել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ՝ […] ...

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

16:01 13.08.2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

15:54 13.08.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում: ...

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

15:48 13.08.2025

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

Եվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

15:29 13.08.2025

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:22 13.08.2025

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

BACK_TO_TOP