18:38 26.10.2022
Հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը: Թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել 1994թ. և 1996թ. երկու երկրների միջև կնքված պայմանագրերով անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների թարմացման հարցը: Կողմերը կկենտրոնանան 12 տարի սառեցված ռազմական, անվտանգության ու պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության աշխուժացման, նորացման ու թարմացման վերաբերյալ ձևավորելիք ճանապարհային քարտեզի վրա:
Բացի դրանից, Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ըստ թուրքական աղբյուրի, հանդիպմանն անդրադարձ է լինելու Ուկրաինայի, Սիրիայի ու Հարավային Կովկասի զարգացումներին: Վերջինի համատեքստում կխոսվի նաև Իրան-Ադրբեջան սահմանին առաջացած լարվածության մասին:
Նշվում է, որ վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով իսրայելական կողմից այց եղել էր Թուրքիայի 2010թ-ին։ Այցելել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Իսկ այժմ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա տեղի է ունենում Իսրայելի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Նշենք, որ տարեսկզբին մեկնարկած թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախ մարտին Անկարա էր այցելել Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը, իսկ մայիսին Իսրայել էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Դրանից հետո էլ երկու երկրները փրոշում կայացրեցին ապա փոխադարձության սկզբունքով կրկին դեսպաններ նշանակեցին՝ դիվանագիտական հարաբերությունները վերադարձնելով նախկին մակարդակին:
Իսրայելական The Jerusalem Post-ը, հղում կատարելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ երկու երկրներն էլ իրենց շահերն են հետապնդում հարաբերությունների վերաակտիվացման հարցում: Իսրայելը հույս ունի դառնալ ռազմավարական ավելի ուժեղ խաղացող տարածաշրջանում, հատկապես Իրանի հարցում: Իսկ Թուրքիան դիտվում է որպես առանցքային դերակատար տարածաշրջանում՝ այդ թվում Սիրիայում, որտեղ Իսրայելը ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է՝ խափանելու Իրանի ծրագրերը Իսրայելի դեմ ռազմաբազա ստեղծելու համար:
Բարձրաստիճան պաշտոնյան նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի առնչությամբ Իսրայելը շարունակելու է ճնշում գործադրել Անկարայի վրա, որը շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին Իսրայելում հարձակումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրքի, հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:
Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո սկսվել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում իրականացվում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ:
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
14:20 01.06.2025
Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիքԴանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...