19:02 02.11.2022
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2022-ի սուբվենցիաների ընթացքը, ինչպես նաև 2023-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը, համայնքային համաֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
«Որպես մարզպետ ինձ համար կարևորն այն է, որ մարզի համայնքները ներկայացնեն այնպիսի սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացմամբ համայնքի ու բնակավայրերի համար առաջնային համարվող խնդրի լուծում կտրվի»,- նշել է մարզպետը։
Նազելի Բաղդասարյանը հորդորել է լինել հետևողական ոչ միայն աշխատանքների որակի, այլ նաև սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթային փաթեթների ամբողջականացման հարցում։
Անդրադարձ է կատարվել նոր ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, համայնքային պատասխանատուները տեղեկացվել են, որ մարզպետի անմիջական ջանքերով և փոխվարչապետի գրասենյակի աջակցությամբ 2023-ին կմեկնարկեն Աշոցք-Բավրա 11․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Քննարկվել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների հարցը, որի առնչությամբ մարզպետը կարևորել է համայնքապետարանի աշխատակազմի հետևողական աշխատանքը։
Մարզային իշխանության ներկայացուցիչները այցելել են նաև Թորոսգյուղ նոր կառուցված «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն», որը կառուցվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի համակարգողը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, կենտրոնի կառուցման և կահավորման ծրագրի արժեքը 71 մլն դրամ է կազմել։
Կենտրոնը ֆերմերային տնտեսություններին կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական, անասնապահական և գյուղատնտեսական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ։
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Աշոցքի միջնակարգ դպրոց, շրջել դպրոցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ 316 աշակերտ ունեցող դպրոցն ունի բոլոր հարմարություննեըր։ Մարզպետը դպրոցի գրադարանին գրքեր է նվիրել։
16:00 04.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ ՍվենսոնինՇվեդիայի ազգային տոնին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն։ «Շնորհակալություն եմ հայտնում նաև սերտ համագործակցության, և այն անկեղծ վստահության համար, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը […] ...
15:54 04.06.2025
Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնիցՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված 88-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 15-ին վերադառնալով արտերկրից՝ նկատել է, որ Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող իր տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր: Հայտնել է նաև, որ կից տունը 2024 թվականի հուլիս ամսին վարձակալության էր տվել ամուսինների, որոնք դեռևս դեկտեմբերին հեռացել էին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել […] ...
15:47 04.06.2025
Հունիսի 6-ին կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ ...
15:40 04.06.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրենի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քննարկվել է հանրային դիվանագիտությանը, Հայաստան-Իրան ԶԼՄ-ների համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ: ...
15:33 04.06.2025
Պլանային ջրանջատում՝ Լոռու մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին՝ ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, […] ...
15:25 04.06.2025
Արման Եղոյանը հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: Հյուրերն իրենց դիտարկումներն են ներկայացրել գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ոլորտային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Կարեւորվել է համաձայնագրի կիրարկման ընթացքում մոնիթորինգի իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ […] ...