Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ճգնաժամային մակարդակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ճգնաժամային մակարդակի մասին

19:19 17.11.2022

Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը հասել է կրիտիկական մակարդակի։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը։

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը հասնում է կրիտիկական կետի։ Ձմռան նախաշեմին մարդիկ անջատում են հոսանքն ու ջեռուցումը։ Այսօրվա մեր մարդասիրական գործողությունների առանցքային առաջնահերթությունը ձմեռային աջակցության ավելացումն է: ԵՄ-ն աշխատում է շուրջօրյա՝ օգնելու Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման պահպանմանը», – ասել է Լենարչիչը։

Այդ կապակցությամբ Եվրահանձնաժողովը որոշել է Ուկրաինային մատակարարել 1800 տոննա ընդհանուր քաշով էներգետիկ սարքավորումներ։ Լենարչիչի խոսքերով, բացի էլեկտրաէներգիայի գեներատորներից, օգնության փաթեթը կներառի նաև ապաստարանների պարագաներ, առաջին օգնության փաթեթներ, պաշտպանիչ հագուստ, հակահրդեհային սարքավորումներ, ջրատարներ և ավտոբուսներ:

Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին հասցված հարվածների մասին։ Օդեսայի շրջանի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտարարել է տարածաշրջանի ենթակառուցվածքային օբյեկտում պայթյունի մասին։ Պայթյուններ են գրանցվել նաև Կիևի, Լվովի և Վիննիցայի շրջաններում։

Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել Ուկրաինայի ձեռնարկություններում և գազի արդյունահանման օբյեկտներում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:20 14.05.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

09:00 14.05.2025

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

08:50 14.05.2025

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

Լիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP