Եվրոպան նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Եվրոպան նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակել

23:18 18.12.2022

Ֆրանսիական Գվիանայի եվրոպական տիեզերակայանից Ariane հրթիռը երկինք բարձրացրեց նոր եվրոպական օդերեւութաբանական Meteosat-12 արբանյակը: Այն պետք է մեծապես ընդլայնի գիտնականների կարողությունը՝ կանխատեսելու հանկարծակի ուժեղ փոթորիկները:
Արբանյակը վերահսկելու է եղանակը Եվրոպայում , Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:
Սա եղանակի դիտման նոր բազմամիլիարդ եվրոյի նոր համակարգի առաջին տիեզերանավն է և, թերևս, տարվա ամենակարևոր եվրոպական տիեզերական արձակումը. Meteosat-12-ը կփոխարինի ավելի քան 20 տարվա վաղեմության տեխնոլոգիային:
Meteosat-12-ը կփոխանցի եղանակի ամբողջական քարտեզը իր տեսադաշտում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ՝ մեկուկես անգամ ավելի հաճախ, քան ներկայիս արբանյակները: Այն նաև կկարողանա տարբերակել մթնոլորտի փոքր օբյեկտները (մինչև 500 մետր լայնությամբ) և դա անել ավելի լայն ալիքային սպեկտրում:
Եղանակի կանխատեսման ազգային գործակալությունները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Met Office-ը և Meteo France-ը, ավելի շատ տվյալներ կստանան վերլուծության համար:
Արբանյակի գլխավոր նորամուծություններից է կայծակի հայտնաբերման հատուկ տեսախցիկը։ Օդերեւութաբանները հույս ունեն, որ դա կօգնի կանխատեսել և զգուշացնել արագ զարգացող եղանակային աղետների մասին, քանի որ կայծակը սովորաբար ուղեկցում է ուժեղ քամու պոռթկումներին, առատ անձրևներին և կարկուտին:
Գիտնականները երկար ժամանակ հետևել են կայծակներին ռադիոտիրույթում իրենց ճառագայթման միջոցով, բայց հիմնականում դրանք մթնոլորտից գետնին արտանետումներ են, և կայծակի մոտ 90%-ը ամպերի ներսում արտանետումներ են, որոնք չեն հասնում մոլորակի մակերեսին:
«Նոր Meteosat արբանյակը հեղափոխություն է», – ասում է Սայմոն Քեոգը Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական գրասենյակից: «Այն մեզ շատ ավելի շատ տեղեկություններ կտա կայծակի ընդհանուր քանակի մասին: Սա անհրաժեշտ է իմանալ, եթե մենք կանխատեսում ենք, օրինակ, ուղղաթիռների,ինքնաթիռների թռիչքների ժամանակ , մենք պետք է իմանանք, արդյոք կայծակի հարվածի վտանգ կա»:

Նոր սերնդի համակարգում երեք օդերեւութաբանական արբանյակներ միաժամանակ կլինեն տիեզերքում։
2024 թվականին արբանյակը կգործարկվի մթնոլորտում ջերմաստիճանը և խոնավությունը չափելու համար: Իսկ 2026 թվականին՝ եղանակի կանխատեսման երկրորդ սարքը, որը թույլ կտա Եվրոպայում եղանակի ամբողջական պատկերացում կազմել երկուսուկես րոպեն մեկ։
Այս սարքերի հետ միաժամանակ պատվիրվել է երեք պահեստային արբանյակ։ Ենթադրվում է, որ դրանք ուղեծրում կաշխատեն առնվազն մինչեւ 2040-ական թվականները։

Եղանակի ճշգրիտ կանխատեսումը էժան չէ։ Եվրոպական տիեզերական գործակալության անդամ երկրները 1,4 միլիարդ եվրո են վճարել արբանյակների հետազոտման եւ զարգացման համար։ Իսկ Eumetsat ծրագրին մասնակցող երկրները կհոգան ընթացիկ գործառնական ծախսերը, որոնք կկազմեն մոտ  2,9 մլրդ եվրո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

22:58 18.07.2025

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

22:46 18.07.2025

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...

BACK_TO_TOP