16:38 16.12.2022
Աստված տա, բացվի, տեսնենք, որովհետև աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և հուսով ենք, որ կբացվի. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Մեծ է աշխատանք է տարվել Արցախ-Հայաստան-Սփյուռք և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և մեր խողովակներով տարբեր, կարծում եմ՝ հնարավորություններ կան բացվելու: Պետք հասկանալ, որ նման միջադեպերը, նման ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական, ըստ երևույթին, այդպես է լինելու»,-նշել է Դավիթ Բաբայանը:
«Եթե չլիներ ՌԴ խաղաղապահ առաքելությունը, Արցախը վաղուց կործանվածէր: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա, ուժեղանա և այս տեսկաետից մենք ունենք մեր առաջարկները»,-հայտարարել է Բաբայանը:
Այդ առաջարկներից առաջնայինը ՌԴ խաղաղապահների թվաքանակի ավելացումն է: Ըստ Բաբայանի՝ 1980 հոգին ի վիճակի չէ լիարժեքորեն այդ գործառույթն իրականացնել:
«Շուշիի հատվածում տեղակայված են ընդամենը մի քանի խաղաղապահ: Հետևաբար նախևառաջ պետք է ավելանա թվաքանակը: Երկրորդը՝ նրանք պետք է ստանան միջազգային մանդատ: Սա կնշանակի, որ նրանք պետք է խաղաղապահ առաքելության հետ մեկտեղ ունենան նաև խաղաղությունը պարտադրելու լիազորություն՝ ոնց որ եղել է Կոսովոյում, Բոսնիայում: Այնտեղ խաղաղապահը կանգնած է, եթե ինչ-որ խումբ մարդիկ մոտենում են, նրանց զգուշացնում են մի մոտեցեք, եթե շարունակում են, կարող են նաև ուժ կիրառել: Այս լիազորությունները ռուս խաղաղապահները չունեն»,-նշել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...