ՔԿ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

ՔԿ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացման արարողությունը

19:12 16.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության, ինչպես նաև նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացմանը։

Արարողություններին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։

ՀՀ ՔԿ նախագահը շրջայց է կատարել հիմնանորոգված շենքերում, ծանոթացել ընդհանուր աշխատանքային պայմաններին։

Ինչպես Արմավիրի մարզի քննչական վարչությունը, այնպես էլ Վաղարշապատի քննչական բաժինը մինչ այս չեն ունեցել առանձնացված վարչական շենք, աշխատանքային պայմանները եղել են ոչ այնքան բարվոք։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ ՔԿ-ին հատկացվել են առանձին շենքեր, որոնք ամբողջությամբ հիմնանորոգվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ։

Նոր վարչական շենքերը կահավորվել են ծառայության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով, ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար:

Քննչական կոմիտեի նախագահը կարճ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության նոր դահլիճում։

Շնորհավորելով քննիչների նորամուտը իրենց նոր աշխատավայրեր՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումը, ծառայողների համար սոցիալական որոշակի երաշխիքների ապահովումը, որոնք այսօր կարևորվում են պետության կողմից, պետք է առավել մոտիվացնեն՝ բարձրացնելու նախաքննության որակը, նպաստելու հանրապետությունում հանցավորության նվազմանը, իրավակարգի ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը։

«Որքան էլ բոլորիս մտահոգության առաջնային առարկան հակառակորդի կողմից արցախցի մեր հայրենակիցների համար պարբերաբար ստեղծվող հումանիտար ճգնաժամն է, սակայն մենք մեր մեջ ուժ ենք գտնում զարգանալու, առաջ շարժվելու և մեր պարտքն է, նման աշխատանքային պայմաններ ունենալով, առավել մեծ ջանք գործադրել արարելու, հավելյալ արժեք ստեղծելու և այդ կերպ հաղթելու համար», ասել է ՀՀ ՔԿ նախագահը։

Աշխատանքային արդյունավետության բարձրացման առաջնային նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների շենքային և նյութատեխնիկական բարելավման գործընթացը շարունակական բնույթ ունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

10:30 20.05.2025

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

BACK_TO_TOP