SpaceX-ը Starlink-ի համար արձակել է ևս 54 փոքր արբանյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

SpaceX-ը Starlink-ի համար արձակել է ևս 54 փոքր արբանյակ

16:02 18.12.2022

Ամերիկյան SpaceX ընկերությունն իր Starlink ինտերնետային ցանցի համար շաբաթ օրը ուղեծիր է դուրս բերել ևս 54  փոքր արբանյակ։ Հեռարձակումն իրականացվել է ընկերության կայքում ,գրում է ՏԱՍՍ-ը։
Falcon 9 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի վայրից տեղական ժամանակով 16:32-ին: Մոտ ինը րոպե անց առաջին աստիճանը, որը նախկինում օգտագործվել էր 14 այլ արձակման համար, բարեհաջող վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա։ Մի քանի րոպե անց ընկերությունը հայտնել է, որ «բոլոր 54 արբանյակների տեղակայումը հաստատվել է»։
Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող մեծ թվով սարքեր: SpaceX-ը գնահատում է, որ ընդհանուր առմամբ 11,000 արբանյակների գործարկումը և շահագործման հանձնելը կարժենա 10 միլիարդ դոլար: Ընկերությունն ասում է, որ կկարողանա լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին: 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 3200 Starlink արբանյակներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

17:28 07.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահներ, Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փող. 1,2 շենքերի ջրամատակարարումը։ Մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...

Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթին

17:23 07.05.2025

Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: ...

Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

17:18 07.05.2025

Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […] ...

Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

17:12 07.05.2025

Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Աննա Պետրոսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես նշվել է, որ Աննա Պետրոսյանը 2011 թվականից աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: 2023 թվականից մինչ այսօր նա Մրցակցության վերահսկողության վարչության […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

17:06 07.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 17-25 տարեկան է:  Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե անզգուշաբար վայր […] ...

Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա

17:00 07.05.2025

Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ «Ես իսկապես պլանավորում եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք ԵՄ-ի կողմից նշանակալի ներդրում ունենալ՝ առաջիկա շաբաթավերջից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր […] ...

BACK_TO_TOP