11:38 18.12.2022
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։
«Բարի լույս, սիրելի արցախցիներ։
Այսօր կիրակի է, մեր մոտ աշխատանքային է, բայց ոչ մի բան չի փոխվել, մենք շրջափակման մեջ ենք, շարունակում ենք աշխատանքները։ Ասեմ, որ չնայած դժվարություններին՝ ես ոգևորված եմ, որովհետև տեսնում եմ մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստվածություն հանգիստ անցնել այս իրավիճակից, հանգիստ ապրել։ Ոչ մի ձևով չի զգացվում ազդեցությունը շրջափակման, որ մենք խուճապի ենք մատնվել կամ մեր մեջ դեպրեսիա կա։ Դա ինձ շատ է ուրախացնում, և դա իսկապես մեզ ուժ է տալիս։ Շնորհակալություն բոլորին։
Երեկ գնացինք Մարտակերտ, և պատգամավորների և վարչակազմի ղեկավարների հետ տարբեր տեղերում և վերջում Մարտակերտում հանդիպումներ ունեցանք։ Շատ կարևոր էր ինձ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով և մարդկանց վերաբերմունքով։ Իսկապես շատ կարևոր էր ինձ համար և պատգամավորների համար նույնպես, որ մենք ունեցանք կապ և հնարավորություն շփվելու շատ կարևոր հարցերի մասին և չկար խնդիր, մենք բոլորս պատրաստ էինք ամեն ինչի և քննարկման ժամանակ պարզվեց, որ մենք բոլորս միասին ենք, և դա ամենակարևորն է ։
Եվ վերջում ցանկանում եմ ասել, որ մենք ստեղծում ենք համակարգ, և այդ համակարգում շատ կարևոր բաներ են լինելու․ առաջին հերթին համակարգը բոլորի համար է, և բոլորը հավասար են լինելու այդ համակարգի առջև։ Մենք գիտակցում ենք՝ վերադառնալու ենք նախկինին։ Եվ երկրորդ՝ ամեն ինչ թափանցիկ է, և կա հետադարձ կապ։ Եթե համակարգի հետ լինեն խնդիրներ, խնդրում ենք, գրեք մեզ։ Ես կարծում եմ՝ համակարգը լավացնելու միակ միջոցը ձեզ հետ հետադարձ կապ ունենալն է»,- ասել է Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսաուղերձում։
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...