13:50 20.12.2022
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասինե օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ առաջարկվող նախագիծը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն՝ առկա է քաղաքական որոշում՝ ստեղծելու պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,-ասել է Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Անվտանգության խորհրդի քարտուղարից հարցրել է, թե ինչ է առաջարկում կամ պահանջում Ադրբեջանը՝ Լաչինի ճանապարհը բացելու համար: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցի, այսպես ասած, «բնապահպանները» փակել են ինն օր առաջ:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար: Հիմնական նպատակը սա է: «Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս բացի Լաչինի միջանցքը, եւ Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից»,-պարզաբանել է Արմեն Գրիգորյանը:
Թեման շարունակել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե որոնք են գործողությունները, որոնցով Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ապահովի կամ նպաստի հռչակված նպատակների իրականացմանը, օրինակ՝ Լաչինի միջանցքի բացում, Արցախի անվտանգության ապահովում եւ այլն: «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ եւ տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաեւ Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը եւս կարեւոր դերակատարություն ունի»,- նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ՌԴ-ն է. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: «Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաեւ այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն ՌԴ-ն է»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը՝ այն պետք է ինֆորմացիա հայթայթի եւ վերլուծություն տրամադրի: Գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, քանի որ կատարումն այլ ծառայությունների վրա է:
Նախաձեռնության առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել խմբակցությունները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներին՝ նշելով. «Այո՛, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որ ապահովում է Արցախի քիչ թե շատ անվտանգությունը: Բայց նաեւ կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Սրան ինչո՞ւ չեք անդրադառնում»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հնչած մի տեսակետի, ըստ որի՝ ադրբեջանցիների կողմից ապօրինաբար փակված ճանապարհահատվածը չի գտնվում Լաչինի միջանցքում: «Իրականում Լաչինի միջանցքը ձգվում է Հայաստանի սահմանից մինչեւ Ստեփանակերտ»,- հստակեցրել է Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաեւ ճանապարհի մյուս հատվածները, գտնվում են ռուսական խաղաղապահ զորակազմի ուղիղ վերահսկողության ներքո:
Եզրափակիչ ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած տեսակետներին:
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...
19:39 19.05.2025
Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբիցԿրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...