17:55 19.05.2025
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը փոխանցել ծառայությանը:
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ, էական բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Երկրորդ ընթերցմամբ քննակվել է նաեւ «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԿԲ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նուրբեկյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվել է երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում է բանկերի կողմից կրիպտոակտիվներին տրամադրվող ծառայություններին: Ըստ այդմ՝ բանկերը չեն կարող նման ծառայություններ մատուցել: Եթե բանկի սեփականատերը կամ խումբը ցանկանան կրիպտոակտիվներին վերաբերող ծառայություններ մատուցել, ապա պետք է բացվի առանձին կազմակերպություն, որն էլ պետք է լիցենզավորվի: Արմեն Նուրբեկյանը նշել է, որ փոփոխությունը հնարավորություն կտա մրցակցային առումով ստեղծել ավելի պարզ դաշտ, ինչպես նաեւ ավելի հեշտացնել ռիսկերի կառավարումն ու մշտադիտարկումը:
Մյուս փոփոխությունը տեխնիկական բնույթի է:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է բանկային եւ կրիպտոակտիվների գործունեությունների առանձնացումը:
Արմեն Նուրբեկյանն անդրադարձել է նաեւ հանձնաժողովի անդամ Էդգար Հակոբյանի՝ վերջին շրջանում զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերի սառեցմանը վերաբերող հարցին:
ԿԲ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկը ստացել է մոտ 50 դիմում, շուրջ 500 անձի վերաբերյալ որոշում է կայացվել: Նա նշել է, որ զեղծարարություններ եղել են նաեւ նախորդ տարիներին եւ կարծիք է հայտնել, որ հարցի լուծման նպատակով ճիշտ կլինի հետագայում ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակել, մասնավորապես՝ ապահովագրության տեսքով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված լրամշակված օրենսդրական փաթեթին:
21:48 19.05.2025
ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովինՄայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...
21:35 19.05.2025
«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...
21:23 19.05.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
21:12 19.05.2025
Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...