200 ժամից ավելի է փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք․ Ռուբեն Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

200 ժամից ավելի է փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք․ Ռուբեն Վարդանյան

10:24 21.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր ներկայացրել է իրավիճակը շրջափակված Արցախում: Պետնախարարն անդրադարձել և կարևորել է ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումը:

 

«Իսկապես դա շատ կարևոր էր, որ նորից հնչեց Արցախի հարցը․․․Եվ շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի է, որ դա անընդունելի է, ինչ որ կատարվում է, որ 200 ժամից ավելի է արդեն փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք, և ամբողջ աշխարհի, բոլոր երկրների միակ արձագանքը շատ կտրուկ էր և պարզ՝ սա անընդունելի է և պետք է բացվի առանց նախապայմանների կամ քննարկումների»,- ասել է Արցախի պետնախարարը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

10:30 20.05.2025

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

10:22 20.05.2025

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

Նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

BACK_TO_TOP