Ինչո՞ւ է Էրդողանը որոշել ժամանակից շուտ անցկացնել ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Ինչո՞ւ է Էրդողանը որոշել ժամանակից շուտ անցկացնել ընտրությունները

22:00 09.01.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը:

Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը.

«Ընտրությունները, հավանաբար, նախատեսվածից շուտ կկայանան: Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն օրենքով պետք է կայանային հունիսի 18-ին, բայց դրանք, հավանաբար, տեղի կունենան մայիսին: Իշխանությունների նպատակն է ընտրություններն անցկացնել ընդդիմադիրների համար առավել անհարմար պահի:

Մի քանի գործոններ կան.
դրանցից մեկն այն է, որ սպասվում է դատավարություն, որի արդյունքում հնարավոր է օրենքից դուրս ճանաչվի քրդամետ կուսակցությունը, և եթե այդպես լինի, ապա կուսակիցները պետք է նոր կուսակցության դրոշի ներքո հանդես գան ընտրություններում, ինչը նշանակում է, որ հազիվ թե հասցնեն հավաքագրել իրենց բոլոր ուժերը, և հնարավոր է՝ խորհրդարանից դուրս հայտնվեն:

2-րդ գործոնը. սպասվում է Ստամբուլի քաղաքապետ Էկռեմ Եմամօղլուի գործի վերաբերյալ Թուրքիայի վերաքննիչ դատարանի վճիռը: Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 2.5 տարվա ազատազրկման՝ պետական ատյանը վիրավորելու համար, և եթե վերին ատյանը հաստատի այդ դատավճիռը, կնշանակի, որ մոտակա 5 տարիների ընթացքում, այդ հեղինակավոր քաղաքական գործիչը, ով նախագահական ընտրություններում Էրդողանի հավանական մրցակիցն է, զրկված կլինի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից:

Եվ, ընդդիմադիրները, այս վարկածի համաձայն, չեն հասցնի նոր ուժեղ թեկնածու առաջադրել, և Էրդողանը կրկին կօգտվի այդ հնարավորությունից»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Նա խոսել է նաև այս մասին. օրինակա՞ն է արդյոք Էրդողանի առաջադրումը, ո՞ր գործոնն է ամենաշատը ազդելու ընտրությունների արդյունքների վրա և որքանո՞վ է հավանական, որ Թուրքիայում տեղի կունենա իշխանափոխություն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP