12:32 12.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:
Վարչապետը նկարագրել է 32 օր շարունակվող շրջափակման հետևանքները, ասել է.
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու, ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի: Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է: Այս հարցում էլ իմ ընկալմամբ ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ինչ է սա նշանակում. առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»:
Նա կարծիք է հայտնել, որ ԼՂ գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ:
08:50 23.05.2025
Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին». ՌոնալդինյոԲրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն արժանի է «Ոսկե գնդակին», գրում է Marca-ն։ «Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»։ Աշխարհում այլ հանճարեղ խաղացողներ կան, բայց նա նույնպես էլիտայի մի մասնիկն է։ Նա պատմություն կերտելու և մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելու ներուժ ունի։ Նրա խաղամակարդակը, իրոք, զարմացնում է, քանի […] ...
08:42 23.05.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 250-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ ՎՆրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հիվանդանոցներ են տեղափոխվել 247 վիրավոր և 107 մահացածի մարմին, այդ թվում՝ փլատակներից դուրս են բերվել ավելի վաղ զոհված 3 […] ...
08:32 23.05.2025
Հարավային Աֆրիկայի նախագահի վարչակազմ. Սիրիլ Ռամաֆոսայի այցը ԱՄՆ հաջողված էրՀարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա հանդիպեց Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հաջող էր։ «Նախագահ Ռամաֆոսան հաջողությամբ ավարտեց աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Թրամփի հրավերով: Այցի նպատակն էր վերականգնել և վերակենդանացնել Հարավային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները», – ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Վարչակազմը շեշտեl […] ...
08:22 23.05.2025
Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասինՀայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, խփել է 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսել է առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելեցի հետ։ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ […] ...
08:17 23.05.2025
Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասելՃապոնիայում բրնձի գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 98.4%-ով։ Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները։ Աճը ռեկորդային էր 1971 թվականից ի վեր նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակահատվածի համար։ Ճապոնիայում բրնձի գները վերջին տարվա ընթացքում կայուն աճել են՝ մի շարք բնական աղետների և աննորմալ շոգի […] ...
08:07 23.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...