Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կանանց կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կանանց կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել

18:28 17.08.2018

Օգոստոսի 10-14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք է կատարվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ առաջինը օգոստոսի 10-ին գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկե շղթան՝ կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված կախազարդը տուժողը գտել էր:

Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 12-ին և 14-ին ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններում նոր ահազանգեր ստացվեցին: Սեբաստիա-Տիչինա և Բաշինջաղյան փողոցներում դարձյալ կանանց էին կողոպտել՝ հափշտակելով նրանց ոսկե շղթաները: Ըստ տուժողների նկարագրության՝ կողոպտողը երիտասարրդ էր, նիհար կազմվածքով ու մարզահագուստով:

Իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց զրուցել բնակիչների հետ: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Բաբաջանյան փողոցում տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող երիտասարդին:
Նա էր, ում նկարագրել էին տուժողները: Սակայն կասկածյալի միայն արտաքինը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Որոնողական աշխատանքները շարունակվեցին:

Օգոստոսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկությունները իրացնելով, Բաշինջաղյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Աշտարակի բնակիչ Սարգիս Թամրազյանին:
Քրեական հետախույզները չէին սխալվել. կողոպուտի երեք դեպքն էլ Թամրազյանի ձեռքի գործն էր:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

18:56 23.05.2025

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ […] ...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

18:51 23.05.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Մայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք էր թողել

18:45 23.05.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք էր թողել

Մայիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել։ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 155 փամփուշտ, արկի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի […] ...

Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն է

18:35 23.05.2025

Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը Ուկրաինայի հետ հուսալի և կայուն խաղաղության պայմանագիր պատրաստելն է։ «Այժմ ամենակարևորը Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որը կլինի հուսալի և կապահովի երկարաժամկետ, կայուն, արդար խաղաղություն՝ առանց որևէ մեկի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու, առանց ռուսների և ռուսախոսների իրավունքները խախտելու […] ...

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

18:23 23.05.2025

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […] ...

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

18:14 23.05.2025

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...

BACK_TO_TOP