19:53 24.01.2023
«Հորիզոն» լրատվականն այսօր զրուցել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:
Զրույցի հիմնական թեման առնչվում էր Եվրամիության՝ Հայաստանում նոր դիտորդական առաքելություն սկսելու փաստին: Ստեփան Գրիգորյանը նախ անդրադարձել է Եվրամիության նախորդ՝ երկամսյա դիտորդական առաքելությանը՝ նշելով, որ այդ ժամանակ զինադադարի էական խախտումներ չգրանցվեցին:
«Ադրբեջանը քանի՞ գլխանի է, որ սկսի կրակել, երբ դիտորդները կանգնած են: Այս առաքելությունը դատապարտված է հաջողության, քանի որ դա Եվրամիության առաքելությունն է: Սա լուրջ է, ես կարծում եմ այդ առաքելությունը մեծ օգուտ կտա և սա զսպող մեխանիզմ կլինի Ադրբեջանի համար»,- նշել է քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև այն դիտարկմանը, որ հասարակական և քաղաքական շրջանակներում կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են սա նշանակում է, որ առնվազն երկու տարով երաշխավորվում է Հայաստանի անվտանգությունը, ոմանք դրական են գնահատում, բայց շատ մեծ սպասելիքներ չունեն, իսկ մի մասն էլ այն կարծիքին է, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանին զսպելու ու պատժելու համար: Կան նաև պրոռուսական դիրքորոշում ունեցող շրջանակներ, որոնք համոզված են, որ այս առաքելությունը ոչինչ չի տա:
«Իսկ այլընտրանքը ո՞րն է: Ասենք՝ Եվրոպան գի գալիս: Այլընտրանքը մենք տեսել ենք: Այլընտրանքն այն է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կխլի մեր տարածքները»,-ասել է Ստեփան Գրիգոյանը:
Ամբողջական զրույցը տեսանյութում։
22:57 19.05.2025
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...
22:48 19.05.2025
Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունըՆոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […] ...
22:39 19.05.2025
Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստՀայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...
22:28 19.05.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...
22:19 19.05.2025
Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայումԸնդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: ...
22:11 19.05.2025
Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարիՀայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...