Զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

18:33 18.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդության պատճառով ազատելու համար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Քննիչը նույն օրը քրեական գործը վարույթ է ընդունել, մշակել քննչական պլան և հետաքննության մարմնի հետ իրականացրած քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել առերևույթ հանցավոր այլ դրսևորումներ ևս։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա 3 անձանց, ովքեր չեն ունեցել պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր, առերևույթ օժանդակել է մտացածին հիվանդության պատճառաբանությամբ, ինչպես նաև՝ խաբեության այլ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի, իսկ երկու դեպքում՝ խոշոր չափի կաշառք ստանալուն:

Քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանը 2017թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի ազատելու համար վերջինիս հոր հետ համաձայնություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ, որի իրականացման համար զորակոչիկի հորը ծանոթացրել է Ա.Անտոնյանի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ս.Ասպատուրյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մաս-մաս զորակոչիկի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերով 19 800 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ դեպքով զինծառայության տարիքի հասած տղայի հայրը առերևույթ որպես կաշառք տվել է 15.000 ԱՄՆ դոլար: Մասնավորապես՝ տղային 2017թ. ձմեռային զորակոչից խաբեությամբ ազատելու համար հայրը ծանոթացել է Ա.Անտոնյանի հետ և առերևույթ պայմանավորվածություն ձեռք բերել 15 000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ: Վերջինս էլ օժանդակել է համապատաասխան պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում զորակոչիկի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալուն, որի արդյունքում երիտասարդն ապօրինի ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ չունենալով պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, զինծառայության ենթակա անձի հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Օգոստոսի 15-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումների միջոցով զինվորական ծառայությունից ազատելու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ապացույցների համակցությամբ՝ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

11:21 23.05.2025

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

11:00 23.05.2025

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...

BACK_TO_TOP