17:31 20.08.2018
Հանգստյան օրերին մի շարք երկրներում տեղի ունեցան ազգային առաջնության հանդիպումներ: SHANTNEWS-ն առանձնացրել է այն հանդիպումները, որոնց մասնակցել են Հայաստանի հավաքականի և հավաքականի թեկնածու ֆուտբոլիստները:
ԱՊԼ-ի 2-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով պարտվեց «Չելսի»-ին: «Զինագործներ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հոլանդիայի առաջնության 2-րդ տուրում «Վիլլեմ II»-ը մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով հաղթեց «Գրոնինգեմ»-ին: «Վիլլեմ II»-ի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ փոխարինման մտնելով 2-րդ խաղակեսում:
Ղազախստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող հայ ֆուտբոլիստները 23-րդ տուրում մասնակցեցին իրենց թիմերի խաղերին:
«Ակժաիկ»-«Ակտոբե» հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով: «Ակտոբե»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ընտրանու հարձակվող Մարկոս Պիզելին:
«Շախտյոր»-«Օրդաբասի» հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: «Հանքափորներ»-ի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Գեղամ Հարությունյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 58-րդ րոպեին:
«Ժետիսու»-«Իրտիշ» հանդիպումը ևս ավարտվեց գոլազուրկ 0:0 հաշվով: «Ժետիսու»-ի հայ ֆուտբոլիստներից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Կամո Հովհաննիսյանը: Էդգար Մալաքյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին:
Լատվիայի բարձրագույն խմբի 18-րդ տուրում «Լիեպայա»-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է «ՄԵՏՏԱ/ԼՈւ»-ին: «Լիեպայա»-ի դարպասը ամբողջ խաղի ընթացքում պաշտպանել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Ախմատ»- «Ռուբին» խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով, գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը: «Ռուբին»-ի հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 78-րդ րոպեին:
ՌՊԼ-ի 4-րդ տուրի «Ռոստով»-«Ենիսեյ» հանդիպումը ավարտվել է տանտերերի խոշոր՝ 4:0, հաշվով հաղթանակով: Կրասնոյարսկի ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել են Դավիթ Յուրչենկոն և Արթուր Սարկիսովը: Հայաստանի հավաքականի թեկնածու Յուրչենկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Սարկիսովը փոխարինման է մտել 54-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ՌՊԼ-ի 4-րդ տուրի «Զենիթ»-ի հետ խաղին: Հարոյանը փոխարինման է մտել 70-րդ րոպեին: Ուրալցիները այս խաղում պարտվել են 4:1 հաշվով:
Կոլումբիայի Պրիմեր Կլաուսուրայի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանու պաշտպան Ժոաո Ժորդի Արարատի «Բոյակա Չիկո»-ն 2:1 հաշվով հաղթել է «Խունիոր»-ին:
Դանիայի Սուպերլիգայի 6-րդ տուրում «Ռանդերս»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Խոբրո»-ին: Տանտերերի կազմում առաջին խաղակեսին մասնակցել է մեր ընտրանու նորեկ Էդգար Բաբայանը:
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցակցի հարկի տակ 2;1 հաշվով զիջել է «Խեմի»-ին: «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում 63-րդ րոպեին փոխարինման է մտել Սարգիս Ադամյանը:
Մակեդոնիայի բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Վարդար»-ը մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով հաղթել է «Ռենովա»-ին: «Վարդար»-ի կազմում միակ գոլը հեղինակել է թիմի հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Խորվաթիայի բարձրագույն խմբի 4-րդ տուրի «Հայդուկ»-«Գորիցա» խաղում 0:2 հաշվով հաղթել են հյուրերը: «Գորիցա»-ի կազմում 77-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...