Վրաստանը պաշտպանել է Ուկրաինայի կողմից պատրաստված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+33.09 oC

Վրաստանը պաշտպանել է Ուկրաինայի կողմից պատրաստված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը

10:34 23.02.2023

Վրաստանն աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձևի նախագծին, որը հիմնված է Ուկրաինայի կողմից առաջ քաշված «խաղաղության բանաձևի» վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի հարցով հատուկ նիստում։

«Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը՝ Վրաստանի զորեղ աջակցությունը հայտնելու մեզ ներկայացված բանաձևի նախագծին, որը ևս մեկ անգամ հստակ ազդանշան է ուղարկում ի պաշտպանություն այս կազմակերպության հիմնական սկզբունքների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների», – ասել է Դարչիաշվիլին։

Նախարարը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայացրած «խաղաղության բանաձևը», որին, ըստ նրա, Վրաստանը աջակցում է, «դուրս է գալիս Ուկրաինայի խաղաղության և տարածքային ամբողջականության վերականգնումից և ավելի համապարփակ նպատակ ունի պաշտպանել երկրի հիմնական արժեքները»։

Ակնկալվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծը, ինչպես նաև խաղաղ կարգավորման առաջարկները քվեարկության կդրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձին։ Ավելի վաղ Զելենսկին G20-ի գագաթնաժողովում առաջ էր քաշել 10 կետից բաղկացած «խաղաղության ծրագիր»։

Նստաշրջանի մեկնարկից քիչ առաջ ՄԱԿ-ի կայքում հրապարակվել են բանաձևի նախագծում Բելառուսի առաջարկած ուղղումները։ Մինսկն առաջարկում է փաստաթղթից հանել այն դրույթները, որոնք Ռուսաստանին պատասխանատու են համարում հակամարտությունը սկսելու համար և կոչ են անում անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից։ Բացի դրանից, փոփոխությունները պարունակում են բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կոչ և Կիևին զենք մատակարարելու արգելք։

Ուկրաինայի հարցով արևմտյան բանաձևի նախագիծը մնում է հակառուսական և վնասակար, չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ Ուկրաինայի հարցով Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում։ Ռուսաստանը կոչ է անում աջակցել Բելառուսի առաջարկած փոփոխություններին, իսկ եթե դրանք չանցնեն, ապա դեմ քվեարկեք այս նախագծին, ընդգծել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին

17:40 01.06.2025

Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին

Ստամբուլում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ «Ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գլխավոր շտաբի, հետախուզական ծառայությունների և Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցները։ Ես դիրքորոշումներ սահմանեցի երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ», – գրել է նա։ Զելենսկիի խոսքով՝ պատվիրակությունը նախատեսում […] ...

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը

17:19 01.06.2025

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

17:00 01.06.2025

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան […] ...

Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

16:38 01.06.2025

Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ​​ռազմական տասնյակ օբյեկտների

16:20 01.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ​​ռազմական տասնյակ օբյեկտների

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ​​ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

16:00 01.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...

BACK_TO_TOP