Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

23:34 28.02.2023

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։

Արդյունավետ էր նաև Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

17:20 17.07.2025

Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ: ...

Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համար

17:14 17.07.2025

Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համար

Վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսավարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկելու հարցում։ Տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում […] ...

Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է․ Էդի Ալվարես

17:08 17.07.2025

Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է․ Էդի Ալվարես

UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը հայտարարել է, որ Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է: «Ջասթինն ամեն անգամ շոու է ցուցադրում և մեկը մյուսի հետևից հաղթում է էլիտար թեթևքաշայիններին։ Գեյջին ամենատպավորիչ մարտիկներից է։ Եթե դու երկրպագու ես, ոչ թե մարտիկ, նրան դիտելը հաճույք է։ Նույնիսկ երբ նա պարտվում է, հիանալի տեսք ունի։ Ինչ վերաբերում […] ...

ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:03 17.07.2025

ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետերի, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ […] ...

Իջևանի համայնքային ոստիկանները «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք են հայտնաբերել

16:56 17.07.2025

Իջևանի համայնքային ոստիկանները «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևան համայնքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։ Իջևանի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 73 փամփուշտ։ «Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

16:48 17.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,-ասվում է որոշման մեջ։ ...

BACK_TO_TOP