13:28 02.03.2023
Ազգային ժողովի վերջին հերթական նիստերում օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում էին իրավական համակարգին: Ուզում եմ արձանագրել, որ մենք առաջին անգամ այս տարիների ընթացքում կիրառեցինք հատուկ կարծիքի ինստիտուտը: Մենք մտադիր ենք այն օգտագործել նաեւ այլ մարմիններում: Հատուկ կարծիք ենք ներկայացրել երկու հարցերի` պետական գաղտնիքին եւ դատախազությանն առնչվող օրենսդրության վերաբերյալ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մարտի 2-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` պատգամավորն ընդգծել է. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի լարվածության որոշակի մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման հաշվին»:
Անդրադառնալով մամուլում արծարծվող այն տեղեկություններին, թե Լաչինի միջանցքում կարող է տեղադրվել դեպի Արցախ բեռնափոխադրումների մուտքը եւ ելքը տեսահսկող սարք` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հաշվի առնելով Արցախի շրջափակման գրեթե 90-օրյա ժամկետը` ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում` պետք է խստացվեն պահանջները Միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում:
«Զիջում, որեւէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները կարող են իրականացնել ԼՂ մուտք ու ելքի նկատմամբ հսկողական գործառույթներ, նշանակում է, որ մենք դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին եւ եղբայրներին: Չպետք է գնալ նման զիջումների»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
20:34 17.07.2025
Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...
20:22 17.07.2025
Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...
20:13 17.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենինԵվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...
19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...