14:38 02.03.2023
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանել՝ մարզպետարաններ ներկայացնելու համար` մինչև 2023 թ. մարտի 6-ը, իսկ նախարարություն՝ մինչև 2023 թ. մարտի 15-ը։ Այսպիսով՝ 2023 թ. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 31-ը։ Միաժամանակ, հաշվի առնելով համայնքների միավորման գործըթնացի արդյունքում ներկայացվող սուբվենցիայի մեծածավալ փաթեթների առկայությունը և դրանց համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում համալիր փորձաքննությունների, մատակարար կազմակերպությունների և ոլորտային գերատեսչությունների հետ նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնցեցման գործընթացները, առաջարկվում է փոփոխություն կատարել սուբվենցիայի հայտերի ու ամբողջական փաթեթնրի ներկայացման ժամկետներում: Մասնավորապես՝ նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման համար սահմանել վերջնաժամկետ՝ համայնքների համար՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա մայիսի 5-ը (հուլիսի 10-ի փոխարեն), իսկ մարզպետարանների համար՝ մայիսի 10-ը (հուլիսի 15-ի փոխարեն), ամբողջական փաթեթները մարզպետարաններից նախարարություն ներկայացնելու համար սահմանել վերջնաժամկետ՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 5-ը (նոյեմբերի 30-ի փոխարեն)։ Առաջարկվում է սուբվենցիայի ամբողջական փաթեթներում ներառել բնակավայրի փողոցների կառուցման/նորոգման դեպքում՝ հատակագծերով սահմանված փողոցների ընգծված պատկերը, ինչպես նաև այդ ճանապարհների սպասարկման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքի պարտադիր առկայությունը, իսկ ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման դեպքում՝ ծրագրի արդյունքում ակնկալվող ոռոգելի հողատարածքների և դրանց չափերի քարտեզային պատկերի առկայությունը փաթեթում։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արագածոտնի մարզի Թալին համայքում բացահայտված առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված: Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով Արագածոտնի մարզի Թալին համայքը համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ որպես պետական սեփականություն, նվիրաբերում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որի համար դրամական փոխհատուցում չի ստացել։ Թալին համայնքի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 350 մլն ՀՀ դրամ գումար՝ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում կապիտալ նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Թալին համայնքի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել շուրջ 140 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 210 մլն դրամի շրջանակում իրականացնել ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ ՀՀ կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում, որ համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հաջորդ փուլերի համար ևս հատկացնել 350 մլն դրամ, որից՝ շուրջ 100 մլն դրամի շրջանակներում Թալին համայնքի մի շարք բնակավայրերում կիրականացվեն մանկապարտեզների շենքերի վերանորոգման ու կառուցման աշխատանքներ, շուրջ 70 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն համայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 180 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն Թալին համայնքի մի շարք բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...