Քննարկվում է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Քննարկվում է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը

19:01 07.03.2023

Քննարկվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվեցինք, որ առայժմ չբացահայտենք մանրամասները, այնքան էլ հեշտ չէ, պետք է հանգիստ   աշխատել դիվանագիտության սկզբունքների հիման վրա»,- ասել է Միխայիլ Բոգդանովը:

Դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունում տեղի են ունեցել Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները: 2011-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, գործեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողքին: Այդ ժամանակվանից ի վեր Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները բարդացել են: Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում երկու կողմերը, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցներ սկսել են խոսել աստիճանական հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

22:18 01.06.2025

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման […] ...

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

22:00 01.06.2025

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

Կորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

21:40 01.06.2025

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

21:19 01.06.2025

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

21:00 01.06.2025

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

20:40 01.06.2025

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։   ...

BACK_TO_TOP