09:10 08.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի:
Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:
Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է:
Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն: Եվ տրամաբանական է, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը:
Կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, ինչպես վերը նշեցի՝ զինված ուժերում: Եվ սա մեր երկրի զարգացման գրավականն է, որովհետև կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:
Հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերակատարման ընդլայմանը շատերը հոռետեսությամբ են վերաբերվում, ընդգծելով, որ կինը հայկական ավանդական ընտանիքի հենասյունն է: Սա, իհարկե, ճիշտ է և աներկբա: Բայց հայկական ավանդական ընտանիքի նույնպիսի հենասյուն է տղամարդը ու ոչ ոք չի անհանգստանում, երբ տղամարդը ծառայում է բանակում, ոստիկանությունում, զբաղվում է տնտեսական գործունեությամբ, կամ ակտիվ հանրային-քաղաքական կյանք է վարում: Մյուս կողմից, իհարկե, պետությունը հատուկ հոգածության առարկա պիտի դարձնի մայրությունը, ինչը և անում ենք հետևողականորեն:
2023 թվականի մարտի 8-ին հենց այս համատեքստը կարևոր համարեցի ընգծել, որովհետև Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին:
Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի օրվա առիթով: Շնորհակալություն ձեզ, որ անում եք ավելին և միշտ պատրաստ եք անել ավելին:
Եվ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն19:05 12.06.2025
Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբՈւզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները ավտոմեքենաներ են նվեր ստացել Աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումից հետո: Նրանք նաև արժանացել են պետական պարգևների, իսկ մեքենաները նվիրել է երկրի նախագահը։ Ընտրական փուլի վերջին հանդիպմանը Ուզբեկստանը հաղթել է Կատարի թիմին՝ 3:0 հաշվով: Ուզբեկստանի հավաքականի յուրաքանչյուր ներկայացուցչի մեքենաները հանձնվել են հենց ֆուտբոլի խաղադաշտում: Ուզբեկստանը […] ...
19:00 12.06.2025
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճարԿառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ […] ...
18:55 12.06.2025
Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունըՀավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ […] ...
18:50 12.06.2025
Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և Հայկասար գյուղի խաչմերուկում՝ խողովակի մեջ, զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները նշված տեղում՝ ջրատար խողովակի մեջ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ զենք ու ռազմամթերք կար՝ «Մակարով» ատրճանակ, «ՏՕԶ» հրացան, տրոտիլային սալիկներ, սվին-դանակ, […] ...
18:45 12.06.2025
Սանեն որոշել է հեռանալ թոփ լիգաներից«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն մոտ է «Գալաթասարայ» տեղափոխությանը, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերի միջև բանակցություններն արագ են զարգանում: Թուրքական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ շուտով պայմանագիր կկնքի գերմանացի հարձակվողի հետ: Այդուհանդերձ, տրանսֆերային այս պայքարում մրցակցությունը մեծ է. մի շարք թիմեր նույնպես ցանկանում են ձեռք բերել Սանեին: Սանեն շաբաթներ շարունակ բանակցում էր «Բավարիայի» հետ պայմանագրի […] ...
18:40 12.06.2025
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս սրտակեղեք վթարից»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում: It […] ...