10:32 09.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը բարձրացնելու վերաբերյալ։
Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։
Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթևեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարևորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն19:14 12.06.2025
50-ամյա օտարերկրացին հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքովՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի: Նա Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
19:10 12.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն ԲերսեինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարվա ընթացքում նշանավորվել են հագեցած օրակարգով։ «Ուրախ եմ ողջունել Ձեզ։ Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստան։ Հատկանշական է, որ […] ...
19:05 12.06.2025
Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբՈւզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները ավտոմեքենաներ են նվեր ստացել Աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումից հետո: Նրանք նաև արժանացել են պետական պարգևների, իսկ մեքենաները նվիրել է երկրի նախագահը։ Ընտրական փուլի վերջին հանդիպմանը Ուզբեկստանը հաղթել է Կատարի թիմին՝ 3:0 հաշվով: Ուզբեկստանի հավաքականի յուրաքանչյուր ներկայացուցչի մեքենաները հանձնվել են հենց ֆուտբոլի խաղադաշտում: Ուզբեկստանը […] ...
19:00 12.06.2025
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճարԿառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ […] ...
18:55 12.06.2025
Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունըՀավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ […] ...
18:50 12.06.2025
Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և Հայկասար գյուղի խաչմերուկում՝ խողովակի մեջ, զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները նշված տեղում՝ ջրատար խողովակի մեջ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ զենք ու ռազմամթերք կար՝ «Մակարով» ատրճանակ, «ՏՕԶ» հրացան, տրոտիլային սալիկներ, սվին-դանակ, […] ...