21:09 20.03.2023
Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով:
«Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ljbYbQ, էլ․ հասցե՝ [email protected])։
«Short-term studies (1-ից 2 կիսամյակ)» ծրագրի շրջանակում ուսանողներին նախատեսվում է տրամադրել 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ բակալավրիատում ու մագիստրատուրայում կարճաժամկետ ուսումնառության համար և 980 եվրո՝ դոկտորանտուրայում կարճաժամկետ ուսումնառության համար, ինչպես նաև ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ZPoeja, էլ․ հասցե՝ [email protected])։
«Lithuanian short-term studies (1-ից 2 կիսամյակ)» նախագծով ուսանողներին տրամադրվում է 735 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3YXHxW9, էլ․ հասցե՝ [email protected])։
Նախագծերի համակարգողն է «Higher Education Programmes Unit»-ի ծրագրերի ղեկավար Էգլ Ֆիշերիտեն (հեռ․՝ +370 658 69443, էլ․ հասցե՝ [email protected]):
Հավելենք, որ Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը (Education Exchanges Support Foundation, https://www.smpf.lt/en/about-us/about-us/) կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում Եվրահանձնաժողովի և Լիտվայի կառավարության ֆինանսավորմամբ գործող, «Erasmus+» և «Lifelong Learning» ծրագրերի կառավարչության կողմից վստահված ազգային գործակալություն է, որը գործում է 2007 թվականից։
22:44 21.07.2025
Լեգենդար Պակյաոյի և Բարիոսի մենամարտում ոչ-ոքի է գրանցվելՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) ռինգ է վերադարձել։ WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի հետ մենամարտը որ-ոքի է ավարտվել: 46-ամյա ֆիլիպինցու և ԱՄՆ ներկայացուցիչ 30-ամյա Բարիոսի 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարներից երկուսը 114-114 են գնահատել, մեկն առավելություն է տվել Բարիոսին` 115-113: Բարիոսը պաշտպանել […] ...
22:36 21.07.2025
Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարարՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...