Ոստիկանության պետի հրամանով սպայական կոչումներ են շնորհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

Ոստիկանության պետի հրամանով սպայական կոչումներ են շնորհվել

18:48 21.08.2018

Օգոստոսի 21-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից:

Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիղճ ու սրտացավ ծառայության արդյունքում, ոստիկանության պետի հրամանով էլ այսուհետ ծառայությունը շարունակելու են միջին խմբերում:

Պարգևատրման ժամանակ Վալերի Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն և նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել՝ շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը:

«Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, այսօր դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,- ասաց ոստիկանության պետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.05.2025

SHANTNEWS

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

21:50 22.05.2025

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Մայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

21:41 22.05.2025

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

Նյու Յորքի իրավապահ մարմինները լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկեն կրոնական օբյեկտներն ու մշակութային հաստատությունները պաշտպանելու համար Վաշինգտոնի հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել էին Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ «Չնայած Նյու Յորքի հետ որևէ կապի բացակայությանը, Վաշինգտոնում հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված սարսափելի հարձակմանն ի պատասխան, Նյու Յորքի ոստիկանությունը կմեծացնի իր ներկայությունը կրոնական վայրերում և […] ...

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

21:28 22.05.2025

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

21:17 22.05.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

Որոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ «Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 22.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10,11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից […] ...

BACK_TO_TOP