16:58 27.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների տնօրենների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Քննարկվել են գրադարաններում առկա իրավիճակին, իրականացվող ծրագրերին և խնդիրներին առնչվող հարցեր` կարևորելով գրադարանների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու քայլերը:
Նախարարը նշել է, որ առանձնակի է կարևորում գրադարանների և գրահրատարակչության ոլորտները, և արդեն տեղի են ունեցել այցելություններ որոշ գրադարաններ, ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ. արդյունքում արձանագրվել են ոլորտային մի շարք խնդիրներ: Նախարարն առաջարկել է գրադարանների տնօրեններին՝ ի թիվս այդ խնդիրների՝ հանգամանալից ներկայացնել յուրաքանչյուր կառույցի գործունեության արդյունավետությանը խոչընդոտող հիմնական խնդիրները:
«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են, դրանց մի մասի լուծումները պահանջում են մեծ միջոցներ, օրինակ, հիմնանորոգման, վերանորոգման, գույքային համալրման աշխատանքներ: Կարևոր է ունենալ ամբողջական պատկեր, քանի որ ի թիվս այս խնդիրների առկա են նաև կադրային, գրադարանային գործի մասնագետների վերապատրաստման, գրադարանային ֆոնդերի համալրման և այլ հարցեր: Ձեր դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնելուց հետո կարող ենք ամբողջությամբ գույքագրել առկա խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած գրադարանների կառուցվածքը, գործառույթները, ծրագրերը, միջոցառումները, գրքային ֆոնդերը, ընթերցանության կազմակերպման և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ձևաչափերը, ընթերցողների թվին ու սպասարկմանը վերաբերող տվյալներ, ինչպես նաև այն խնդիրները, որոնց առկայությունը խոչընդոտում են գրադարանային սպասարկման լավարկմանը: Նախարարի առաջարկմամբ՝ ներկաները հանգամանորեն անդրադարձել են նաև «Ընտանեկան գրադարանավար» ծրագրին, որի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գրադարանների գրադարանավարներն այցելում են տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց՝ հնարավորություն ընձեռելով տնային պայմաններում իրացնելու ընթերցանության իրենց իրավունքը:
Ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերում էին մարզային գրադարանների շենքային պայմաններին՝ միջոցառումների դահլիճների և ընթերցասրահների անհրաժեշտությանը, ինչպես նաև գրադարանների տարածքների արդիականացմանը, միջավայրերի նորացմանը, մասնագետների վերապատրաստմանը և այլն:
Նախարարը կարևորել է առկա խնդիրների հանգամանալից դիտարկումը և ընդգծել, որ բարձրացված հարցերն արձանագրվել են, յուրաքանչյուր գրադարանի համար դրանք կվերլուծվեն և կքննարկվեն՝ հնարավոր լուծումները գտնելու նպատակով:
Հաջորդիվ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համայնքային ենթակայության գրադարանների խնդրին և նշել, որ չնայած համայնքային գրադարանները ԿԳՄՍՆ անմիջական ենթակայությունից դուրս են, սակայն բովանդակային առումով դրանք ոլորտի կառույցներ են և այդ ուղղությամբ գերատեսչությունն իր առաքելությունն ունի.
«Նախարարությունը տեխնիկական և գրքային ֆոնդերի համալրման նպատակով տարիների ընթացքում իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման ծրագիրը: Սակայն համայնքային գրադարաններին ամբողջական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է մշակել համայնքային գրադարանների վերափոխման, զարգացման, կառավարման նոր մոդել: Շատ եմ կարևորում մարզային գրադարանների և տնօրենների դերը համայնքային գրադարանների զարգացման ու աջակցության հարցում: Վստահեցնում եմ, որ նախարարության համար գրադարանային ոլորտն ունի առաջնային կարևորություն. առկա խնդիրների լուծման բանալին կրթության համակարգում է, և այստեղ է, որ գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում: Այս պատասխանատվության գիտակցմամբ և մեր աշխատանքի որակից է կախված ոլորտի հանդեպ հանրային վերաբերմունքը, ոլորտի հեռանկարն ու ապագան»:
Համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, կառավարման մոդելի մշակման նպատակով նախարարն առաջարկել է գրադարանների տնօրեններին ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ, որոնք կքննարկվեն առաջիկայում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը մարզային շրջայցերի ընթացքում այցելում է նաև գրադարաններ՝ տեղում ծանոթանալու գրադարանների գործունեությանը և խնդիրներին:
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...